Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)
Մամուլ

Օգոստոսից սկսվել են հետապնդումները. եղբորս փորձում են կալանքի տանել, մեր ընտանեկան բիզնեսն են կասեցրել․ Գևորգ Փարսյան

«Հրապարակը» զրուցել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հետ։

- Տեղեկություններ են պտտվում, թե իշխանությունները փորձում են Ձեր ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը խոչընդոտել։ Ի՞նչ է կատարվում։

- Իրականում կատարվում է հետեւյալը. օգոստոսից սկսած՝ մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել իմ ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսների մասով։ Վարույթը նախաձեռնվել էր «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի նկատմամբ, եթե չեմ սխալվում՝ ապօրինի ընդերքօգտագործման հոդվածով, ինչի հետեւանքով «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի քարի ջարդման արտադրամասի գործունեությունը կասեցվել էր, քանի որ կապարակնքվել են նույնիսկ քարի ջարդման սարքավորումները, այսինքն` «դռոբիլկաները»: Սեպտեմբերից սկսած մինչ այսօր նույն վիճակն է՝ կապարակնքված են սարքավորումները: Երկրորդ քրեական վարույթը, որ նախաձեռնվել է օգոստոս ամսին, «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ի հետ է կապված։ Դա նույնպես իմ ընտանիքին պատկանող կազմակերպություններից է, եւ դրա հետ կապված՝ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցան խուզարկություններ, առգրավումներ, կապարակնքվեց բենզալցակայանը, եւ ներկա դրությամբ իմ ընտանիքին պատկանող գազալցակայանի գործունեությունը եւս փաստացի կասեցված է:

- Ձեր ընտանիքին պատկանող ընկերությունների գործունեության կասեցումն ինչո՞վ է պայմանավորված` իսկապե՞ս խնդիրներ կան, թե՞ Ձեր՝ համայնքապետի գործունեությամբ է դա պայմանավորված:

- Կարծում եմ՝ այս ամենը կոնկրետ իմ անձի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ են եւ կապված են իմ գործունեության հետ: Չեմ կարծում, որ սա կապ ունի բիզնես գործունեության հետ, որովհետեւ նույն՝ «Նորոգշինի» պարագայում, «Նորոգշինն» այն եզակի կազմակերպություններից է Կապանում, որն ունի ընդերքօգտագործման թույլտվություն եւ այդ թույլտվությունը վաղուց ունի: «Նորոգշինն» արդեն մեկ տասնյակ տարուց ավելի հանդիսանում է խոշոր հարկ վճարող` շինարարության ոլորտում: Նույնը վերաբերում է նաեւ «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ին՝ նույն պատճառով է կասեցվել գործունեությունը:

- Ինչո՞ւ է իշխանությունը որոշել նման քայլերի դիմել, նպատակը ո՞րն է:

- Այստեղ հատկանշականն այն է, որ այդ ամենը՝ քրեական վարույթների շարքը, օգոստոսին է նախաձեռնվել:

- Ձեր կրտսեր եղբորն էլ էին այդ ժամանակ ձերբակալել:

- Այո, փոքր եղբորս հետ կապված գործընթացներ կային՝ բուհի հետ էր կապված: Օգոստոս ամսին եւս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել էր արդեն համայնքապետարանի հետ կապված` փաստաթղթեր են առգրավվել: Մի շարք գործընթացներ: Այս ամենի սկիզբը դրվել է օգոստոս ամսին՝ իրար հետեւից:

- Իշխող քաղաքական ուժը փորձում է Կապանում Ձեզ փոխարինող թեկնածո՞ւ գտնել. հայտնի է, որ այն համայնքներում, որտեղ չեն կարողացել իշխանությունն ընտրություններով վերցնել, հիմա դա են փորձում անել` տարբեր անօրինական մեթոդներով:

- Այո, տեսնում ենք տարբեր համայնքներում նման գործընթացներ: Կապանում ՏԻՄ ընտրությունները լինելու են 2026 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Հնարավոր է, որ նման պրոցեսներ լինեն, որովհետեւ, ինչպես նկատում ենք, երկրում պրոցեսներ են տեղի ունենում՝ Ազգային ժողովի ընտրություններին պատրաստվելու հետ կապված: 2026 թ. ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ Կապանում նման պրոցեսներ չեմ բացառում՝ հնարավոր է:

- Այսինքն՝ իշխանությունը նաեւ Կապանո՞ւմ է պատրաստվում 2026-ի ընտրություններին:

- Հնարավոր է, դրա հետ կապված շատ բան չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում:

- Ուրիշ ի՞նչ քայլերի կարող է գնալ իշխանությունը:

- Դժվար է ասել, բայց այս մթնոլորտը, որ գոյություն ունի՝ անարդարության մթնոլորտը, չեմ կարող ինչ-որ բան բացառել:

- Նախորդ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին Կապանի բնակիչների տրամադրվածությունը, Ձեր դիտարկումներով՝ այդ իմաստով որեւէ փոփոխություն կա՞:

- Այդ հարցի հասցեատերը ես չեմ, պետք է հարցնել կապանցիներին, բայց, իմ դիտարկումներով, կարծես թե փոփոխություն չկա:

- Ձեր փոքր եղբոր կալանավորման մասով ի՞նչ կասեք, նրան մեղադրեցին դասերին չհաճախելու համար, դա նույնպե՞ս դիտարկում եք որպես ճնշում անձամբ Ձեզ վրա:

- Այս հարցով, իհարկե, չէի ուզենա կոնկրետ քաղաքական ենթատեքստ տեսնել՝ փոքր եղբորս հետ կապված, բայց որ գործն աբսուրդ է, դա միանշանակ է, քանի որ անընդհատ փորձում են փոքր եղբորս տանել կալանքի, որովհետեւ առաջին ատյանի դատարան տարան գործը, հետո՝ վերաքննիչ, հիմա էլ՝ վճռաբեկ: Բայց որ մտածում ես, թե մեղադրանքն ինչի համար են առաջադրել… իսկապես աբսուրդ է՝ դասերին չհաճախելու եւ բուհի լսարաններից մեկի վերանորոգմանը մասնակցելու համար: Եվ այդ ամենը փորձում են դիտարկել որպես կաշառք տալ։ Աբսուրդ է, այսինքն՝ արդեն հասել ենք այն աստիճանի, որ բարի կամքի դրսեւորումը ներկայացվում է որպես կաշառք տալ:

- Նաեւ լուրեր էին պտտվում, թե Դուք փորձում եք Ձեր հավանական օպոնենտների բիզնեսների գործունեությանը խոչընդոտել:

- Չի կարող նման բան լինել, ընդհակառակը՝ համայնքի կայուն զարգացման ուղղությամբ մենք հստակ քաղաքականություն ենք իրականացնում, եւ այդ պրոցեսներում նաեւ մեր հիմնական խնդիրների շարքում է ձեռնարկատիրական գործունեության խթանումը: Բացի այդ, մենք նաեւ հստակ քայլեր ենք իրականացնում մեր տեղի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասով, եւ այս առումով այն ամենը, ինչը որ դրան հակառակ է ասվում, չի կարող իրականություն լինել: Եթե մենք մի պարագայում մտածում ենք համայնքի կայուն զարգացման մասին, չի կարող նման բան լինել, որ մենք ինչ-որ բիզնեսի խոչընդոտենք: Հակառակը` մենք քաղաքականություն ենք իրականացնում, որի արդյունքում սոցիալական խնդիրներ ենք լուծում, նոր աշխատատեղեր են բացվում եւ այլն, եւ այլն:

- Այսինքն՝ Կապանի ներսում լարվածություն եւ հակազդեցության պրոցեսներ չկան, եւ այդ միջամտություններն ավելի շատ դրսի՞ց են՝ պայմանական ասած:

- Ոչ, կարծում եմ՝ Կապանում շատ բարիդրացիական մթնոլորտ է՝ առանց որեւէ խնդիրների: Այո, եթե դրսից չմիջամտեն, մեզ մոտ այդպես՝ բարիդրացիական էլ կշարունակվի: Սակայն, եթե դրսից միջամտում են, բնականաբար, լարվածություն է առաջանում: