Ես հո երեխա չե՞մ․ Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան
Արդեն անկախ պատգամավոր ու նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը պատրաստ է նրան, որ գլխավոր դատախազն իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով կարող է մտնել ԱԺ։
«Ես հո երեխա չե՞մ»,-ասաց նա՝ արձագանքելով լրագրողներին։
Ավելին՝ նախկին ՔՊ-ականը չի բացառում, որ կհրապարակեն իր գաղտնի նամակագրությունը։
«Թող հրապարակեն։ Եթե իրենք չհրապարակեն, ես եմ հրապարակելու, ասել եմ՝ այստեղ որտե՞ղ է իմ հանցանքը։ Ես դիմացինին նայել եմ որպես հատուկ ծառայությունների ագենտ և այդ ձևի իր հետ խոսացել եմ»,-ասաց Աղազարյանը:
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ինքն իր մանդատը վայր դնի. «Ինքը բոլոր միջոցներով կարող է հասնի նրան, որ ես մանդատից զրկվեմ, նրանք երկու տարբեր բաներ են»:
Նա բացառեց, որ ինքնակամ վայր կդնի մանդատը. «Էլ ի՞նչ խնդիր, էլ պրծավ, Էլ ի՞նչ պիտի անեն: Մեկը էլ պիտի հրապարակեն, ասեն՝ այսպիսի բաներ է ասել, թող հրապարակեն: Այն անգամ էլ այս ձևի բան եղավ, ռեյտինգս վբարձրացավ, հիմա է ավելի շատ ռեյտինգս կբարձրանա։