NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Իրականում 2016 թ.-ից բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԺ նախագահի գործուղումների ծախսերը պետական գաղտնիք են. Civilnet

Civilnet. Ալեն Սիմոնյանը պնդում է՝ պաշտոնյաների գործուղումների ծախսերը թափանցիկ են։ Իրականում 2016թ.-ից բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԺ նախագահի գործուղումների ծախսերը պետական գաղտնիք են։ 2018թ.-ից հետո էլ այդ ծախսերը բացելու նախաձեռնությունը մերժվել է իշխող ուժի կողմից։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե արտերկրյա գործուղումների բոլոր ծախսերը թափանցիկ հրապարակվում են և որևէ բան չի թաքցվում։

Լրագրողների հարցին, թե ինչու են արտերկրյա գործուղումների մեկնող պատվիրակություններն այդքան մեծաթիվ, Սիմոնյանը պատասխանել է, որ դրանք համապատասխանում են աշխատանքային պահանջներին։ Նա նաև բացատրել է բիզնես դասի ավիատոմսերի անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկար թռիչքներից հետո անմիջապես պետք է մասնակցի բարձրաստիճան հանդիպումների։

«Ինձ, առնվազն իմ պարագայում, պետք է, որ ես քնեմ [ինքնաթիռում՝ խմբ.], որ կարողանամ գիտակցեմ անգլերեն, ռուսերեն, հայերեն ինչ եմ խոսում, և որևիցե ծախս փակ չի և որևիցե ծախսի մասին մենք որևիցե բան երբեք չենք թաքցնում»,- ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահի պնդումը ծախսերի թափանցիկության վերաբերյալ մոլորեցնող է

2017-ից ի վեր ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը, այդ թվում՝ գործուղումների, տրանսպորտային սպասարկման, կեցության և սննդի հետ կապված ծախսերը, համարվում են պետական գաղտնիք և չեն հրապարակվում։

Այս կարգավորումը սահմանվել է 2016-ի դեկտեմբերի 16-ին՝ «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում։ Չնայած 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությանը՝ օրենքը շարունակում է գործել, և բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային ծախսերը մնում են փակ հանրության համար։

2019-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ թափանցիկ դարձնելու բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը, մերժեց նախ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, այնուհետև նաև խորհրդարանական իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

Նախագծով առաջարկվում էր «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների միջոցով բարձրացնել իշխանությունների՝ հասարակության նկատմամբ հաշվետվողականությունը և հրապարակել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները։

Վարչապետ Փաշինյանը, խեղաթյուրելով նախագծի էությունը, այն ներկայացրեց որպես ահաբեկչական ռիսկ պարունակող փաստաթուղթ, որը կբացահայտի պաշտոնյաների անվտանգության մանրամասներ։ Այնինչ իրականում նախագիծը վերաբերում էր միայն արդեն կատարված ծախսերի հրապարակմանը։

2024-ի մարտին Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը՝ GRECO-ն, հատուկ առաջարկ է ներկայացրել Հայաստանին՝ կոչ անելով վերանայել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի փակ գործընթացը։

«GRECO-ն առաջարկում է վերանայել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացները՝ նպատակ ունենալով սահմանափակել դրանց օգտագործումը բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավականաչափ հիմնավորված են ազգային անվտանգության նկատառումներով»,- նշված է զեկույցի կետերից մեկում, որին Հայաստանի իշխանությունները հրապարակային չեն արձագանքել և օրենքի նոր նախագծեր չեն բերվել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: