Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել
Ադրբեջանը Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դրանց շրջանակում ստուգվել են ստորաբաժանումների մանևրելու ունակությունը և հրամանատարների ու անձնակազմերի կառավարման հմտություններն օպերատիվ պայմաններում:
Իրական մարտական գործողություններին մոտ պայմաններում անցկացված զորավարժությունների ընթացքում հրթիռային և հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները։