Ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԱՀԿ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քեյթ Ֆիրոնը հայտարարել է, որ պատրաստակամ են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Մալթայում տեղի է ունենում կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստը։
Տիկին Ֆիրոնը նշել է, որ ուշադիր հետևում են այս ուղղությամբ բոլոր գործընթացներին։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Տեղեկացնում եմ ձեզ, որ կողմերի խնդրանքով մենք նույնպես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այս հարցում»,- հայտարարել է նա։