Ադրբեջանից հնչող հայտարարությունները չպետք է տպավորություն ստեղծեն, որ բանակցությունները մտել են փակուղի. Արթուր Հովհաննիսյան
Ադրբեջանից հնչող հայտարարությունները չպետք է տպավորություն ստեղծեն, որ բանակցությունները մտել են փակուղի, ԱԺ ճեպացրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Ո՛չ, ամենևին, բանակցությունները շարունակվում են, բնականաբար, կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, բայց մենք փակուղի մտնելու մասին չենք խոսում»,- ասաց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ ինքը նպատակահարմար չի գտնում մեկնաբանել Ալիևի խոսքերը։
«Գլխավոր բանակցողները շարունակում են Ադրբեջանի հետ աշխատանքները՝ խաղաղության պայմանագիրն իր վերջնական տեսքին հասցնելու համար»,- նշեց Հովհաննիսյանը։