Իրենք այդ հարցը չեն բարձրացնում, իսկ Ալիևն ադրբեջանցիների հարցը բարձրացնում․ պատգամավոր
Երբ այս իշխանություններին հարցնում էինք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ասում էին՝ այդ սահմանումով իրենց համար այդ հարցն ընդունելի չէ, ո՛չ գվում էին, ո՛չ՝ բվում, խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Իրենք այդ հարցը չեն բարձրացնում, իսկ Ալիևն ադրբեջանցիների հարցը բարձրացնում է: Ավեին ասեմ՝ Ալիևը, երբ խոսում է հայցերի հրաժարման մասին, Փաշինյանն ասում է փոխադարձաբար հրաժարվենք հանուն խաղաղության: Իսկ Ալիևը փոխադարձ, հայելային բառը չի օգտագործում»,-նկատեց պատգամավորը: