Աբսուրդ է՝ քննարկման թեման Հովիկ Աղազարյանն է, անդրադարձ չկա Ադրբեջանի հայտարարությանը. Աննա Գրիգորյան
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ ճեպազրույցում անթուլատրելի համարեց, որ հայ ժողովուրդը և պատգամավորները տեղյակ չեն թե ինչ է բանակցվում Բաքվի հետ։
«Ինչպես տեսնում ենք՝ խաղաղության պայմանագիր չկա, ավելին հերթական առաջադրված պահանջներն ենք մենք տեսնում, որոնք տարիներ առաջ երևի անհնար կլիներ պատկերացնել, որ նման պահանջներ կհնչեն ՀՀ-ի նկատմամբ»,-ասաց նա։
Գրիգորյանն աբսուրդային համարեց, որ քննարկման թեմա է դարձվում Հովիկ Աղազարյանի թեման և անդրադարձ չկա Ադրբեջանի հայտարարությանը, որ ադրբեջանցիները պետք է գան Հայաստան՝ հիշեցնելով, որ իշխանություններն ընդդիմության համար խոչընդոտներ էին ստեղծում Արցախցիների վերադարձի հարցող քննարկում կազմակերպելու համար, իսկ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով համաժողով են անում և հայտարարում Հայաստան ադրբեջանցիների գալու մասին։