Գործող իշխանություններն ինչքան կռանում են ադրբեջանցիների կոշիկների մոտ, այնքան պահանջները շատանում են․ Արթուր Խաչատրյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց, որ իշխանությունները անընդհատ հայտարարում էին, թե խաղաղության պայմանադրում 16 կետ կա,բայց նախորդ օրը Արարատ Միրզոյանը հայտարարել է 17-րդ կետի մասին և նշեց, թե գործող իշխանություններն ինչքան կռանում են ադրբեջանցիների կոշիկների մոտ, այնքան պահանջները շատանում են։
Պատասխանելով կոռուպցիոն գործերի շուրջ հետևողական քայլեր անելու մասին լրագրողի հարցին, Աննա Գրիգորյանն ասաց. «Դրանք իմ անձնական պատկերացումները չեն, այլ փաստաթղթավորված իրողություններ են։ Բոլորը գիտեն, որ ԱՆԻՖ հիմնադրամում 10 մլրդ դրամի մսխում է եղել։ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել, բայց ինձ չեն տալիս դրանք ծանոթանալու՝ ասելով թե նախատեսված չէ ինձ ներկայացնելու համար, այլ վարչապետի համար է։ Այսինքն, առնվազը 2 տարի վարչապետի սեղանին է դրված բոլոր մանրամասնություններով, վատնումներով և բոլոր կոռուպցիոն սխեմաներով։ Մոտ երկու տարի է անցել՝ հակակառուպցիոնում գործը կա,այլ տեղերում էլ, Քննչականում էլ գործը կա, բայց որևէ բացահայտում չկա, ինչու, որովհետև կամ այն առնվազը տանում է Նիկոլ Փաշինյանի վրա և ինքը չի ուզում որպեսզի այն բացահայտվի, կամ այդ գործը տանում է մարդկանց վրա, ում Փաշինյանն ուզում է պահի, որ հրապարակային չլինի»։