Արարատ Միրզոյանը Բահրեյնում է
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բահրեյն՝ մասնակցելու «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումին։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նշենք, որ նախորդ օրերին Միրզոյանը Մալթայում էր, նա մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին: