Մենք կանգ չենք առնելու. «Գոյ» թատրոն
Ուղիղ մեկ ամիս է «Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը նստացույց է անում ԿԳՄՍ Նախարարությունից պահանջելով «միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։
«Մեկ ամիս է, ինչ օր ու գիշեր պայքարում ենք արդարության, իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության համար։ Այս ընթացքում մենք ներկայացրել ենք մեր պահանջները, կազմակերպել մի շարք միջոցառումներ, հանդիպումներ և քննարկումներ՝ հանրության և պետական մարմինների ուշադրությունը կենտրոնացնելով խնդրի վրա։
Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ մեր պահանջները չի իրականանում։
Մեր պայքարը շարունակական է, իսկ Ձեր աջակցությունը՝ անգնահատելի։
Միացեք մեզ և միասին շարունակենք պայքարել Գոյ թատրոնի և մեր մշակույթի համար»,- նշված է «Գոյ» թատրոնի հայտարարության մեջ։