Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին: Այս մասին տհայտնում են Պաշտպանի գրասենյակից:
Հարձազրույցի ընթացքում Պաշտպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանը, դրան նախորդող իրադարձություններին, որոնց հետևանքով հայերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի կարևորությունը, Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող գործընթացների՝ միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց լինելուն:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, այդ ոլորտում առկա խնդիրներին, սեռով պայմանավորված՝ կանանց թիրախավորման դեպքերին, Հայաստանում դրա տարածվածության պատճառներին և ոլորտին առնչվող այլ հարցերի: