Արցախցիների մասին Սիրունյանի հայտարարությունները չեմ տեսել, բայց դրանց մասին լսել եմ. ամեն ինչ հաշվի է առնվելու. Վարդանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկացած ընտրություն կատարում է թեկնածուին լսելուց հետո" Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելուն, ասաց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց, որ թեկնածուն պետք է ելույթ ունենա պատգամավորների առաջ, նրանցից ստանա անհրաժեշտ ձայները, նոր անցնի իր աշխատանքին։
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ Սիրունյանը ՔՊ անդամ է, այդ դեպքում ինչպե՞ս է ապահովելու դատական իշխանության անկախությունը՝ պատգամավորը պատասխանեց.«Արևմտյան շատ երկրներում դատական իշխանության ներկայացուցիչները կարող են ոչ ակտիվ, սակայն լինել կուսակցական։ Կուսակցական լինելը դեռևս խոչընդոտ չէ։
Այն խոչընդոտ է կոմունիստական ամբողջատիրական երկրներում։ Մենք ամեն ինչ ի գիտություն ենք ընդունում»։
Նա ավելացրեց, որ Ալեքսանդր Սիրունյանի հայտարարությունները արցախցիների մասով չի տեսել, դրանց մասին լսել է. «Պատգամավորները թեկնածուի կենսագրականի հետ կապված ամեն ինչ պետք է հաշվի առնեն»։