Աշտարակում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով դեկտեմբերի 3-ին Օշականում ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա երիտասարդի։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նա հայտնել է, որ տանը մարիխուանա ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան խուզարկությամբ հայտնեբերվել է 24 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ Համայնքային ոստիկանները դեկտեմբերի 4-ի առավոտյան նույն կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 64-ամյա մի տղամարդու։
Նա նույնպես հայտնել է, որ տանը մարիխուանա է պահում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 20 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։