Հայաստանում Սիրիայի դեսպանատունը փոխել է դրոշը
ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը։
Դրոշի վրայի կարմիր հատվածը փոխարինվել է կանաչով, իսկ սպիտակ հատվածի վրայի աստղերը, որոնք նախկինում երկուսն էին, հիմա ավելացել են մեկով և կանաչի փոխարեն կարմիր են։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել էր Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը։