Տրանսպորտի գների թանկացման հետևանքով եկող տարվա ընթացքում գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Մարտին Գալստյան
2025 թվականի համար ակնկալում ենք, որ տնտեսական աճը մեր երկրի պոտենցիալ աճին մոտ թիվ է լինելու՝ 5 տոկոսի շրջանակներում, Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Անդրադառնալով բանկային համակարգի աշխատանքին՝ Մարտին Գալստյանն ասաց, որ այս տարվա ընթացքում համակարգը բավականին մեծ շահույթով է աշխատել։
«Իրացվելիության առումով ևս բանկային համակրգը գտնվում է լավ վիճակում»,-ասաց Գալստյանը։
Արձագանքելով հարցին, թե 2025թ. հունվարի 1-ից տրանսպորտի գների բարձրացումը ի՞նչ ձևով կազդի գնաճի վրա՝ ԿԲ նախագահն ասաց.
«Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով եկող տարվա ընթացքում գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել։ Դա առավելագույն գնահատականն է»։