Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Գյուղոլորտը իրական աջակցության կարիք ունի, ոչ թե ձևական

2011թ-ից Հայաստանում մեկնարկեց սուբսիդավորված գյուղվարկերի տրամադրումը: 8 կամ 10 տոկոս սուբսիդավորվող տոկոսադրույքով գյուղվարկեր տրամադրվեցին գյուղացիական տնտեսություններին

Գյուղատնտեսության վարկավորմամբ հիմնականում զբաղված է մի քանի կազմակերպություն. Գյուղացիական վարկատուներից ամենամեծ պորտֆելն ունի ACBA բանկը` մոտ 52 մլրդ դրամ:

Արդյոք հողագործները գոհ են սուբսիդավորվող գյուղատնտեսկան վարկերից: Newspress.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց խնդրի վերաբերյալ:

Արարատի մարզի բնակչուհի Անահիտը 3 տարի առաջ է 18 տոկոսով մեկ մլն գյուղվարկ վերցրել, ջերմոցների համար ցելոֆան և այլ անհրաժեշտ պարագաներ գնել, սածիլ, ցելոֆան, ձմռանը վառել են, գումարը վերջացել է:

Նա գոհ չէ գյուղվարկից, քանի որ մշակում է ձմռանը սոխ, իսկ ամռանը լոլիկ, սակայն գյուղմթերքի ցածր գների պատճառով չի կարողանում վարկը նորմալ ընթացքով վճարել, ամեն անգամ, պարտք է անում, որ վարկի ամսական գումարը վճարի:

«Սխալն էնտեղ է, որ գյուղացու ապրանքը շատ էժան է, իսկ գյուղացու համար 8 տոկոսը շատ բարձր է: Հարևաններիս էդ 8 տոկոսանոց վարկից չտվեցին, չեն էլ ասում, թե ինչի են մերժում, կամ եթե ասում են` վարկ ունեք: Մարդկանց էլ գարնանը փող է պետք, գնում էդ 18 կամ 24 տոկոս վարկերից են վերցնում, էլի գյուղվարկ»,-ասում է Անահիտը, հավելելով, որ իրեն միայն մեկ անգամ է հաջողվել 8 տոկոս գյուղվարկից ստանալ, այն էլ կարկտահարությունից հետո էր, իսկ դրանից առաջ և հետո չի ճանաչում որևէ մեկին, որ 8 տոկոսանոց վարկ ստացած լինի:

«Իրանց բարեկամներին են տալիս, կամ պիտի ԱԳԲԱ-ում ծանոթ ունենաս` տան: Թե երբ են տալիս էդ 8 տոկոսանոց վարկերը հիմա չգիտենք էլ, երբ գնում ենք, ասում են` չկա»,- ասում է նա:

Արարատի մարզի բնակիչ Սարոն նույնպես 8 տոկոսանոց գյուղվարկի համար դիմել է 2015թ-ին, տվել են երկու ամիս ուշացումով` 500 000 դրամ, սակայն գյուղվարկից գոհ չէ, 2015թ-ին լոլիկ է մշակել, որը ցեցով էր հիվանդ, շատ ցածր գնով է իրացրել, հիմնական մասը մնացել է դաշտում. լոլիկը վարակված էր, այժմ ծայրը ծայրին է հասցնում, որ վարկը վճարի:

«Գյուղացու համար 8 տոկոսն էլ շատ բարձր է, պետք է այնքան լինի, որ կարողանաս վճարել: Աշխարհի որ երկրում է գյուղվարկը թեկուզ 8 տոկոս: Հարևանս տունն էր դրել գրավ, գյուղվարկ էր վերցրել, էդ 8 տոկոսից, չի կարողացել վարկը տա, տունը բանկը վերցրել է»,- ասաց Սարոն ու երդվել է այլևս որևէ վարկից, հատկապես գյուղվարկից չօգտվել, քանի որ ըստ նրա, ոչ թե 8 տոկոս է նստում վարկը, այլ վճարում են սպասարկում, այլ վճարներ, որն ի վերջո հանգեցնում է ավելի բարձր տոկոսի, քան հայտարարած 8 տոկոսն է:

Շուշանի ընտանիքը խաղող է մշակում, գյուղվարկ է վերցրել, ասում է, որ մինչև հիմա խաղողի դիմաց իրեն չեն վճարել, ինչպես վարկը փակի, թեկուզ այդ վարկը 8 տոկոս է, բայց վճարել է պետք:

«Խաղողը 50 դրամով են մթերել, փողն էլ չեն տվել, ես ոնց վարկը փակեմ: Հիմա չգիտեմ էլ փող է պետք, որ խաղողի այգու վրա դնեմ, բայց չգիտեմ ոնց եմ անելու, ոչ փող կա, ոչ էլ հույս, որ վաղը կլինի: Դարդս վարկն է, որ փակեմ»,- ասում է Շուշանը: Նա վստահ է, որ փող են բերել, բաժանելու են ժողովրդին, որ հավաքեն. «Իրանց փողի տերն են, գյուղացու մասին ոչ մեկն էլ չի մտածում»:

Նշենք, որ վարկերի, անգամ սուբսիդավորվող գյուղվարկերի պարագայում միջնորդավճար է պահվում և վարկառուները վճարում են սպասարկման գումար: Իսկ թե որքանով է նպատակահարմար գյուղվարկերի պարագայում լրացուցիչ գումարները կորզել, արդեն իսկ խոսում է վարկերի ոչ նպատակահարմարության մասին: Գյուղմթերքն էժան է, կամ մթերում են` չեն վճարում, կամ ցածր են վճարում: Այնպես որ, սուբսիդավորվող գյուղվարկերը միայն թվեր չեն, որ հնչեցնում գյուղնախարարը, դրանք Հայաստանի գյուղատնտեսության զարգացման արտացոլանքն են, իսկ այսօր գյուղատնտեսությունը ոչ թե զարգանում է սուբսիդավորվող գյուղվարկերի, դիզվառելիքի, պարարտանյութի, այլ եղանակն է պայմանավորում գյուղատնտեսությունը: Իսկ գյուղվարկերը, դիզվառելիքը, պարարտանյութը պարզապես փող աշխատելու միջոց են, որով զբաղվում է գյուղնախարարությունը, քանի որ չի կարողանում գյուղացուն օգնել, ապա փող է աշխատում կամ օգնում է ոմանց աշխատել: Գյուղատնտեսությանը իրական օգնություն, դա վնասների փոխհատուցումն է և իրական աջակցությունը, ոչ թե աջակցություն խաղալը: