ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի հարցով 52 351 ստորագրությունների վավերականությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց Եվրաքվեի օրինագիծը Ազգային ժողով ուղարկելու նախաձեռնությունը։
ՀԸԿ նախագահ Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը նվազագույնը 50 000 ստորագրություն է պահանջում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա ԱԺ նախագիծ ներկայացնելու։
«Վավեր ստորագրությունների թիվը կազմել է 52 351, որից 501-ը էլոկտրոնային ստորագրություններ են»,-ասաց ԿԸՀ նախագահը։
Հանձնաժողովը հաստատեց Եվրաքվեի հարցով 52 351 ստորագրությունների վավերականությունը։