Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. ՀաջիևԴատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. ՕսկանյանՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
Քաղաքականություն

Ֆրանսիայի դեսպանը, և ոչ թե Փաշինյանն է պաշտպանում Հայաստանի շահերը․ Հարութ Սասունյան

Ինչ-որ բան ահավոր սխալ է, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական զիջումներ է անում Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան  Օլիվիե Դըկոտինյեն պաշտպանում է Հայաստանի շահերը։ Զարմանալիորեն, օտարերկրյա դեսպանն ավելի հայամետ է, քան Հայաստանի վարչապետը։

Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնեց իր ստերը գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջանի» մասին Հայաստանի Հանրապետության փոխարեն, Փաշինյանը խայտառակ կերպով նույնացրեց կեղծ «Արևմտյան Ադրբեջանը» և «Արևմտյան Հայաստանի» համար հայ ժողովրդի պատմական պահանջատիրությունը։ Ֆրանսիայի դեսպանն էր, որ 2024 թվականի նոյեմբերի 24-ին X սոցիալական ցանցում պատասխանեց Ալիևին. «Միակն ու  անկրկնելին․ Արևմտյան Ադրբեջանը Իրանի 31 նահանգներից մեկն է, որի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Ուրմիան է», մեջբերումներ անելով Վիքիպեդիայից։ Նա կցեց Իրանի քարտեզը, որը ցույց էր տալիս Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգի գտնվելու վայրը: Գրառումը դիտվել է ավելի քան 93000 անգամ՝ 114 մեկնաբանություններով և 1100 հավանումներով։ «Նեմեսիս Մելքոնյան» կեղծանունով հայը X-ում գովել է Ֆրանսիայի դեսպանին. «Կարո՞ղ եք դառնալ մեր հաջորդ վարչապետը. ներկայինը էթնիկ թուրք է»։ Մի իրանցի պատասխանել է. «Որպես իրանցի»՝ ավելացնելով «OK» ձեռքի նշանը: Ըստ որոշ հայ մեկնաբանների՝ սա ապտակ էր Ալիևին, բայց նաև նախատինք Փաշինյանին։

Նույն օրը Ֆրանսիայի դեսպանը տեղադրեց նաև Երևանի հայտնի Կապույտ մզկիթի լուսանկարը և գրեց. «Հայաստանի պարսկական ժառանգության խորհրդանիշ Երևանի Կապույտ մզկիթի պարտեզներում»։ Այս գրառումը դիտվել է 43000 անգամ՝ 46 մեկնաբանություններով և 660 հավանումներով։ Մինչ ադրբեջանցի մեկնաբանները կեղծորեն պնդել են, որ Կապույտ մզկիթն ադրբեջանական ծագում ունի, շատ ուրիշներ շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիայի դեսպանին այս պատմական պարսկական աղոթավայրը ցուցադրելու համար: Հայաստանում Իրանի դեսպանությունն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի դեսպանին՝ տեղադրելով X-ում. «Կապույտ մզկիթը, որն իրանական արվեստի խորհրդանիշն է, վերջին երեք տասնամյակում կրկին ակտիվացել է որպես Հայաստանում բնակվող մահմեդականների աղոթատեղի ու հավաքատեղի և զբոսաշրջային հետաքրքիր վայր։ Մեծ հաճույք է, որ պահպանվել է նրա դարավոր պարսկական էպիգրաֆիան։ Ո՞վ կարող է կարդալ դրանք...»: Դեսպանությունն այնուհետև ավելացրեց պարսկական գեղագրության մի քանի պատկերներ, որոնք հայտնաբերվել են մզկիթի պատերին:

Մորդեխայ Կեդարը, Ադրբեջանի մի իսրայելցի պնակալեզ, քննարկման մեջ մտնելով, հոդված գրեց Jerusalem Post-ում 2024 թվականի դեկտեմբերի 5-ին՝ «Ֆրանսիայի դեսպանը վրդովմունք է առաջացրել Հայաստանում պարսկական գերիշխանության աջակցության կապակցությամբ» վերնագրով։ Սա ոչ այլ ինչ է, քան զուտ ադրբեջանամետ քարոզչություն։
Կեդարը գրել է՝ «Ադրբեջանցիները վրդովված են սոցցանցերի այս գրառումներից, քանի որ Երևանի Կապույտ մզկիթը կառուցել են ադրբեջանցիները, և մզկիթը «պարսկական» ներկայացնելու փորձը ցույց է տալիս Ֆրանսիայի աջակցությունը պարսկական գաղութատիրությանը տարածաշրջանում: Ավելին, ադրբեջանցիները զայրացած են Արևմտյան Ադրբեջանը որպես Իրանի մաս ներկայացնելու ֆրանսիացի դիվանագետի փորձից»։ Եթե ադրբեջանցիները վրդովված էին Ֆրանսիայի դեսպանի գրածից, դա Կեդարի ի՞նչ գործն է, եթե, իհարկե, նա չի ակնկալում ինչ-որ բան շահել՝ կամավոր հանդես գալով որպես Ադրբեջանի քարոզիչ:

Կեդարը հայտարարել է, որ հայերը Կապույտ մզկիթը բնութագրել են որպես պարսկական՝ «իրենց երկրից [Հայաստանից] ադրբեջանական ժառանգության բոլոր հետքերը ջնջելու համար»։ Կեդարը անտեսում է այն փաստը, որ ադրբեջանցիներն ավերել են հազարավոր հայկական պատմական հուշարձաններ և եկեղեցիներ Արցախում և Ադրբեջանում։ Ավելի աղաղակող հայտարարություն անելով՝ Կեդարը գրում է, որ պարսիկները «օգտագործել են հայկական ապալեգիտիմացման այս գործողությունները՝ իրենց գաղութային ազդեցությունը Հարավային Կովկասում ընդլայնելու համար»։

Կուտակելով Հայաստանի և Ֆրանսիայի վրա հարձակումները՝ Էլնուր Էնվերօղլուն Azernews կայքում գրել է, որ Ֆրանսիայի դեսպանի գրառումները «բացահայտում են Դըկոտիրնիի պատմության տգիտությունը»։ Էլնուրը նույնիսկ չի կարողացել ճիշտ գրել դեսպանի ազգանունը:
Բնականաբար, Ֆրանսիայի դեսպանը չէր կարող անպատասխան թողնել Կեդարի նման անհեթեթությունները, որի մանկական փաստարկները խայտառակեցին Jerusalem Post-ին։ Դեսպանը պատասխանեց. «Իրո՞ք, պարոն Կեդար: Երևանի Կապույտ մզկիթը կառուցվել է պարսկական տիրապետության տակ՝ պարսկական բնորոշ ոճով: Մի՞թե հռոմեական ջրատարը հռոմեական կոչելն աջակցություն է գաղութատիրությանը»:
Թեև պատճառ չկար, որ Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը քիթը խոթեր այս հարցում, սակայն իր ողջ կյանքի ընթացքում լինելով ճշմարտության կեղծարար՝ սկսած Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս լինելու օրերից, գրել է. «Ադրբեջանական գեղեցիկ կապույտ մզկիթը Երևանում։ Կառուցվել է 1766 թվականին Ադրբեջանի կառավարիչ Իրավանի [Երևանի] խանության Հուսեյն Ալի Խանի կողմից։ Հայաստանում պահպանված միակ մզկիթը, մնացած բոլորը (առնվազն 269-ը) ոչնչացվել են։ Ցավոք, Հայաստանը շարունակում է ժխտել Կապույտ մզկիթի ադրբեջանական ինքնությունը»։ «Մերի Հոգինս» օգտատերն իր թվիթում իրավացիորեն պատասխանել է Նասիմիին. «Նկատի ունես պարսկական մզկի՞թը, ստախոս խիար»։

Նասիմին, երևի, մոռացել է, որ մինչև 1918 թվականն Ադրբեջանի նման երկիր գոյություն չուներ: Նույնիսկ այդ ժամանակ Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարը մերժել էր Ադրբեջանի դիմումը՝ ճանաչվելու որպես պետություն՝ 1920 թ. պաշտոնական հուշագրում գրելով. «Այս տարածքը, որը զբաղեցնում է 40 հազար քառակուսի մղոն մակերես, կարծես թե նախկինում երբեք պետություն չի եղել, բայց միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ խմբերի մեջ՝ մոնղոլական կամ պարսկական, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրության մեջ: Ադրբեջան անվանումը, որը ընտրվել է նոր հանրապետության համար, նաև հարևան պարսկական նահանգի անվանումն է»։ Վերջ։
Ալիևն իր մոլեռանդությամբ կարծես թե չի հասկանում, որ կեղծիքի վրա հիմնված իր մշտական հարձակումները Ֆրանսիայի վրա, լավ ավարտ չեն խոստանում Ադրբեջանի համար։ Ֆրանսիան գերտերություն է, իսկ Ադրբեջանը՝ բանանային հանրապետություն, որ նույնիսկ բանան էլ չունի, և ղեկավարվում է անարժեք բռնապետի կողմից…

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի