Ցեղասպանության մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը պարտադրված է Ադրբեջանի կողմից. Արա Այվազյան
Ադրբեջանն ամեն քայլափոխի փորձում է նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգ և դրանով խափանել կամ հետաձգել խաղաղության պայմանագրի ստեղծումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Անդրադառնալով գործող նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե՝ Հայաստանի համար Ցեղասպանության ճանաչումն առաջնային չէ, Արա Այվազյանը նկատեց, որ Արարատ Միրզոյանի քայլը դրևորում է այն, ինչ ադրբեջանցիներն ուզում են։
Նա հիշեցրեց, որ իր պաշտոնավարման ժամանակ՝ 2021-ի ապրիլի 24-ին, ԱԳՆ-ն հիշատակի միջոցառում կազմակերպեց բարձր մակադակով և միջազգային մեծ հնչեղություն տվեց։
«Ենթադրում եմ՝ մոռանում են դա, կամ հարմար չի հիշել»,- ասաց ԱԳ նախկին նախարարը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի կողմից միմյանց դեմ ներկայացված հայցերի հետկանչմանը՝ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագման դեպքում, Արա Այվազյանը նկատեց, որ Ադրբեջանը երբեք ոչ մի պայմանավորվածություն չի հարգել և թելադրում է իր օրակարգը։
Մյուս կողմից էլ նա չի հավատում, որ Ադրբեջանը հայցը հետ կկանչի, քանի որ խոսքը տուգանքի ահռելի չափերի մասին է, ինչպես նաև որոշ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդման։
«Կարծում եմ` դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- ասաց Այվազյանը։