ՀԱՊԿ-ին վճարումներ չկատարելը Հայաստանին կարող է զրկել ձայնի իրավունքից. Մարիա Զախարովա
ՀԱՊԿ անդամ այն երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Դիվանագետը հստակեցրել է, որ նշված միջոցների համար հիմք կարող է դառնալ երկու տարվա ընթացքում կուտակած պարտքը:
«Ռուսաստանն ապահովում է ՀԱՊԿ-ի բյուջեի կեսը, մինչդեռ մյուս մասնակիցները վճարում են 10-ական %։ Վճարումների չկատարելու կամ ուշացման տարբերակ նախատեսված չէ։ Ընթացիկ տարում չփոխանցված գումարները դառնում են պարտք»,- պարզաբանել է Զախարովան։
Դիվանագետը հավելել է, որ երկու տարի կուտակված պարտքի դեպքում անդամ պետությունը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից: