Թաքուն գործընթաց է ընթանում, դրանից պետք է վախենալ. Արմեն Աշոտյանը՝ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյանների հանդիպման մասին
Ակնհայտ է, որ մինչ այդ եղել է ոչ ֆորմալ հանդիպում: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի և Հայաստանի պաշտոնյաների հանդիպումը։
«Թաքուն գործընթաց է ընթանում, դրանից պետք է վախենալ: Ես ավելի մտահոգված եմ Հայաստանի իշխանությունների կողմից իրականցվող թաքուն գործընթացի հետ կապված, որովհետև աշխարհով մեկ հիմա «աշխարհաքաղաքական առևտուր» է ու, ցավոք սրտի, Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ՝ որպես ապրանք է դրված համաշխարհային «աշխարհաքաղաքական առևտրում»»,- ասել է Աշոտյանը: