ՔՊ-ում սկանդալները իրար են հաջորդում. խմբակցությունը նիստ է հրավիրել Հակոբ Ասլանյանի հարցով
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին նիստ է հրավիրել ԱԺ-ում։ Մամուլի տեղեկություններով՝ օրակարգում Հակոբ Ասլանյանի՝ խմբակցությունից հեռացնելու հարցն է։ Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, որ մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը «ՔՊ» խմբակցությանը։
ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը Ասլանյանի այս հայտարարությունը որակել էր «քաղաքական դավաճանություն» և հայտնել, որ քննարկելու են նրան խմբակցությունից հեռացնելու հարցը։
Ասլանյանի հայտարարությանը պատճառը ընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։ Ու մինչ ՔՊ-ն նիստ էր հրավիրել՝ Հ.Ասլանյանի ֆեյսբուքյան էջում հայտարարության նկար է հրապարակվել՝ ստացված SMS-ով, թե իրենք սխալ են հասկացել։