NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Վահե Ղազարյանը հասցրել է անշարժ գույք ձեռք բերել նաև Ռուսաստանու՞մ. նրա կենսագրության բազմաթիվ ամոթները

Արդեն նախկին դարձած Վահե Ղազարյանը ոստիկանության ու ներքին գործերի համակարգի թերևս ամենատխրահռչակ ղեկավարն է` այդ կառույցի ստեղծման ժամանակներից մինչ օրս:

Նրա ղեկավարման օրոք ոստիկանությունը չկարողացավ հավուր պատշաճի կազմակերպել կորոնավիրուսի կարանտինը, ինչի արդյունքում համավարակի բռնկումը մեր երկրում խայտառակ բարձր ցուցանիշներ արձանագրեց:

44-օրյա պատերազմի ժամանակ նա Արցախ գործուղեց ոստիկանության ծառայողների, որոնցից շատերը անկազմակերպվածության պատճառով հայտնվեցին Շուշիի մշակույթի կենտրոնում ու զոհվեցին առանց անգամ ռազմական գործողություններին մասնակցելու: Մյուս մասը՝ ոստիկանական հանդերձանքով, Շուշիի մատույցներում ընկավ թշնամու ծուղակը. ապաշնորհ կառավարման արդյունքում եղան տասնյակ զոհեր:

2020 թ. նոյեմբերի 9-ին ոստիկանության պետ Ղազարյանը կառավարության շենք մտած ժողովրդի «շրջափակման» մեջ հայտնվելով`ուրացավ, որ երկրի ղեկավարն իր ընկերն է (տեսագրություններ կան), այնինչ` նրան գավառական միլիցիոներից նախարար դարձրած Փաշինյանն անգամ նրան պաշտոնանկ անելուց չուրացավ և ի լուր աշխարհի հայտարարեց, որ 37 տարվա ընկերներ են:

Միայն Վահե Ղազարյանը կարող էր հրահանգել ենթականերին «Եռաբլուր»-ում բռնություն կիրառել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ:
Ղազարյան Վահեի պաշտոնավարման օրոք ծանր հանցագործությունների թիվը կտրուկ ավելացավ, փոխարենը՝ նվազեց դրանց բացահայտման ցուցանիշը: Վերջին տարիներին կտրուկ ավելացավ թմրանյութերի շրջանառությունը Հայաստանում, ինչի մասին բարձրաձայնում են անգամ իշխանության ներկայացուցիչները:
Վահե Ղազարյանը միակն է այս հզոր կառույցի ղեկավարներից, որ ընթերցած մեկ նախադասության մեջ առնվազն չորս սխալ էր թույլ տալիս, որ լրագրողների հարցերից խուսափելու համար ճողոպրելիս` քիչ էր մնում ձորակն ընկներ «Եռաբլուր»-ում:

ՆԳ համակարգում ու նաև համակարգի վետերանների շրջանում նրա մասին ասում են՝ եկավ ու քանդեց համակարգը:

Պարեկային ծառայության ներդրման բազմամիլիոնանոց ծրագիրը թերևս միայն նրա նմանը կարող էր ձախողել, չնայած այն բանին, որ պետությունն ու արտաքին դոնորները ոչինչ չեն խնայել այն կյանքի կոչելու համար:

Ըստ մամուլի հրապարակումների` նրան են վերագրվում մայրաքաղաքում «ձեռք բերված» բազմաթիվ բնակարաններ էլիտար նորակառույցներում:

Ռուսաստանյան աղբյուրներն էլ պնդում են, թե ՆԳ նախկին նախարարն անշարժ գույքեր է ձեռք բերել նաև Հայաստանից դուրս: Դրանց առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Ժամանակն ու պատկան մարմինները դեռ գնահատական կտան այդ չորսամյա խայտառակ պաշտոնավարմանը, բայց մինչ այդ, նա դեռ պիտի կարողանա քայլել հայրենի Իջևանում ու առավել ևս՝ մայրաքաղաքի փողոցներում: Պիտի կարողանա նայել իր հարյուրավոր ծառայակից ընկերների աչքերին: