ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ ՍրբազանԵթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Յաշար Գյուլեր
Ադրբեջшնցին կնոջը կրшկել է նրա երեխաների ներկայությամբ, կինն ինքնապաշտպանվել է դшնшկով. Նոր մանրամասներ
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելն այժմ գոյություն չէին ունենա. ԹրամփԴատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարովՊՆ-ն հերքում է զինծառայողի uպшնվելու մասին լուրըԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)
ՀՀ ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանն ու կրակել է հայ աղջկա ոտքին․ նրան ձերբակալել են
Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին
6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱնվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է (Տեսանյութ)ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ. ՓաշինյանՌուսական բանակը հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքինԱդրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է. Գեղամ ԳևորգյանԱյսօրվանից ստանձնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը․ Ռուբինյանը նոր նշանակում է արելՕքսֆորդի համալսարանում Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան ստացած երիտասարդը նշանակվել է Փաշինյանի օգնական
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
«Ասելու նոր բան չկա»․ Փաշինյանը՝ Եռաբլուր չգնալու և սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասինՌուբինյանը խրախուսել ու պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալինԻսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. ՓաշինյանԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել
Հասարակություն

Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ:

Քննարկվել են առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դպրոցական առարկայական օլիմպիադաների անցկացման կարգում և ընթացակարգում կատարված վերջին փոփոխություններին:

«Վերլուծելով վերջին տարիներին օլիմպիադաների կազմակերպումը՝ նկատել ենք մի շարք խնդիրներ, որոնք լուծելու համար ամբողջությամբ վերանայվել է օլիմպիադաների կազմակերպման կարգը, լրամշակվել է իրավական ակտը»,- ասել է նախարարի տեղակալն ու գործընթացի արդյունավետ կազմակերպման համար կարևորել հանձնաժողովների անդամների առաջարկներն ու կարծիքների փոխանակումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ այս ուսումնական տարվանից առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, որոնցից յուրաքանչյուրի կազմակերպման և անցկացման համար սահմանվել են հստակ կարգավորումներ։ Նախկինում կար նաև տարածքային փուլը, որը վաղուց արդեն կորցրել էր իր նշանակությունն ու արդիականությունը, ուստի որոշվել է գործընթացը կազմակերպելիս հրաժարվել այդ փուլից:

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ` ձևավորվել է նաև Հանրապետական օլիմպիական խորհուրդ, որին վերապահված են օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների անցկացման, բողոքարկման ընթացակարգերի մշակումը, վերահսկողության իրականացման, թափանցիկության ապահովման մեխանիզմները։ Կարևոր մյուս փոփոխությամբ՝ օլիմպիադայի բոլոր փուլերի համար մրցութային առաջադրանքները կազմելու են հանրապետական առարկայական հանձնաժողովները, որոնք նաև դպրոցական և մարզային փուլերի հաղթողների համար սահմանելու են անցողիկ շեմը` ըստ յուրաքանչյուր առարկայի։

Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված` առարկայական օլիմպիադաների ցանկում ավելացել է «Մայրենի» առարկան` ընթերցանության ստուգատեսի ձևաչափով, որն այս ուսումնական տարում անցկացվելու է միջին դասարանների /5-6-րդ/ սովորողների համար:

«Հիմնական դպրոցի բազային առարկաների՝ «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» համար նախատեսում ենք օլիմպիադաներ: Ընթերցանության օլիմպիադան, կարծում եմ, առաջին հերթին պետք է ստուգի տեքստն ընկալելու և այն արդյունավետ կիրառելու կարողություններն ու հմտությունները: Հաջորդ տարիներին «Մայրենի» առարկայից օլիմպիադա նախատեսում ենք ունենալ նաև 7-րդ և 8-րդ դասարանների սովորողների համար: «Մաթեմատիկա» առարկայի դեպքում, ըստ իս, հիմնական դպրոցում ավելի շատ պետք է շեշտը դնել տրամաբանությունը ստուգող առաջադրանքների վրա, բայց սա ևս մասնագիտական խմբերի հետ քննարկման կարիք ունի»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով առարկայական հանձնաժողովներում բարձրակարգ մասնագետների, այդ թվում՝ երիտասարդների ընդգրկումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայական հանձնաժողովների ձևավորման, դրանցում համապատասխան մասնագետների ընդգրկման ընդհանուր սկզբունքներին առնչվող հարցեր:

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է առարկայական հանձնաժողովների անդամների հարցերին, որոնք վերաբերել են օլիմպիադայի կազմակերպման մանրամասներին: