Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ ՍրբազանԵթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Յաշար Գյուլեր
Ադրբեջшնցին կնոջը կրшկել է նրա երեխաների ներկայությամբ, կինն ինքնապաշտպանվել է դшնшկով. Նոր մանրամասներ
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելն այժմ գոյություն չէին ունենա. ԹրամփԴատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարովՊՆ-ն հերքում է զինծառայողի uպшնվելու մասին լուրըԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)
ՀՀ ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանն ու կրակել է հայ աղջկա ոտքին․ նրան ձերբակալել են
Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին
6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱնվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է (Տեսանյութ)ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ. ՓաշինյանՌուսական բանակը հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքինԱդրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է. Գեղամ ԳևորգյանԱյսօրվանից ստանձնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը․ Ռուբինյանը նոր նշանակում է արելՕքսֆորդի համալսարանում Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան ստացած երիտասարդը նշանակվել է Փաշինյանի օգնական
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
«Ասելու նոր բան չկա»․ Փաշինյանը՝ Եռաբլուր չգնալու և սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասինՌուբինյանը խրախուսել ու պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալինԻսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. ՓաշինյանԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելՖրանսիայում ցուցարարները դպրոց են այրել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amՀանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն ՔոչարյանՈւշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին. հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսԴմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական
Հասարակություն

Երևանում գրավատան ոսկերիչը և գանձապահը փոխել են ոսկեղենն արժեք չունեցող մետաղներով, կեղծ գրավի պայմանագրեր կնքել՝ պատճառելով մոտ 20 մլն դրամի վնաս

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գրություն է ստացվել այն մասին, որ դեկտեմբերի 9-ին Երևանի բնակիչ 61-ամյա Արթուր Ս․-ն հայտնել է, որ «Արտ Կրեդիտ» ՍՊԸ-ի կազմում գրավատնային գործունեություն է իրականացնում Երևան քաղաքի Պարույր Սևակ 51/1 հասցեում և որպես ոսկերիչ իր մոտ 2014թ.-ից մինչև այսօր աշխատում է Երևանի բնակիչ 53-ամյա Սարգիս Մ․-ն, 2020թ.-ից առ այսօր որպես գանձապահ աշխատում է նաև Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հասմիկ Ա․-ն, որը գրավատանը զբաղվում է փաստաթղթաշրջանառությամբ և իրականացնում դրամարկղի հետ կապված գործունեությունը։

2024թ.-ի նոյեմբեր ամսվա կեսերին Արթուր Ս․-ն, նպատակ ունենալով տեղափոխել գործունեության վայրը, այդ մասին տեղյակ է պահել ոսկերիչ Սարգիս Մ․-ին, նրան ասելով, որ նա իր տնտեսությունը գրավադրված ոսկյա զարդերի փաթեթները, դրանց վերաբերելի պայմանագրերը ստուգի, առանձնացնի, դասավորի, որպեսզի տեղափոխելուց որևէ խնդիր չլինի։

Նշել է, որ վերջին ժամանակներն անգամ մտածել է գրավատնային գործունեության լիցենզիան դադարեցնելու մասին։ Այդ պատճառով անձամբ որոշ գրավադրողներին զանգել և հրավիրել է իր մոտ՝ պարզելու, թե երբ են մարելու իրենց վերցրած վարկերը, որոշ գրավադրողներ իրեն հայտնել են, որ 2019-2020թթ.-ին արդեն իսկ որևէ ոսկի չեն գրավադրել: Նրանք պահանջել են պայմանագրերը և դրանք նայելուց հետո հայտնել, որ պայմանագրերում իրենց անվան տակ առկա ստորագրություններն իրենցը չեն: Դրանից հետո Արթուր Ս․-ն անակնկալի է եկել և հասկացել, որ ոսկերիչը, որն արդեն իր կողմից տեղափոխվելու լուրը հայտնելուց հետո մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, տեղյակ է, ավելին՝ իր ձեռքի գործն է, այսինքն կեղծ գրավի պայմանագրեր է կնքել և կեղծ ոսկի գրավադրել և գրավի առարկայի դիմաց վճարվող գումարները հափշտակել: Միաժամանակ նա փոխել է գրավադրված ոսկեղենը, ոսկին փոխելով արժեք չունեցող մետաղներով, այդ ամենը բացահայտվել է 2024թ.-ի դեկտեմբերի 4-ին, երբ Սարգիս Մ․-ն չի ներկայացել աշխատանքի։

Ինչպես հայտնում է աղբյուրը, նույն օրը Հասմիկ Ա․-ն խոստովանել է, որ իր և իր բարեկամների անվամբ իր գրավատանը գրավադրված զարդերը ևս ոսկուց չեն, այսինքն ինքը ևս մասնակցություն է ունեցել այդ հափշտակություններին։

Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Սարգիս Մ․-ի և Հասմիկ Ա․-ի հանցավոր գործողությունների հետևանքով Արթուր Ս․-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20 մլն դրամից ավելի վնաս:

Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սարգիս Մ․-ին և Հասմիկ Ա․-ին հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ: