Էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով հոսանքազրկվել է Պուշկինի թունելը
Ճանապարհային դեպարտամենտից իրազեկում են.
«Դեկտեմբերի 16-ին ժամը՝ 11։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»։