Ասադը հանդես է եկել հայտարարությամբ
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսում է մնացել ընդհուպ մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտը, երբ զինված ընդդիմությունը մտել է մայրաքաղաք: Նա երկիրը լքել է միայն նույն օրվա երեկոյան: Այս մասին գրել է TACC-ը՝ հղում տալով Սիրիայի նախկին ղեկավարի հայտարարությանը։
Ասադը նաև նշել է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մեկ անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։
«Ես պլանավորած չեմ լքել իմ հայրենիքը, ինչպես փորձում են ներկայացնել, և ես լքել եմ այն մարտերի վերջին ժամերին` դեկտեմբերի 8-ի երեկոյան»,-ասված է հայտարարության մեջ։