Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)
Մամուլ

Միայն մի նպատակով է դա անում` երկարացնել իրենց ողորմելի գոյությունը

«Հրապարակ»-ը գրում է․

«Ո՞ր մասն ա փառավոր ձեր պատմության, պարսկական լծի տակ, հետո՝ արաբական, հետո՝ թուրքական, հետո էլ՝ ռուսական։ Ես լուրջ չեմ հասկանում, ձեր անցյալի ո՞ր հատվածով եք էդպես հիացած». եթե հարցում անցկացնեինք, թե որ երկրի ղեկավարը կարող էր նման հայտարարություն անել` Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, թե Հայաստանի, բանական մարդու մտքով անգամ չէր անցնի, որ սա ՀՀ վարչապետի խոսքն է: Դժվար է պատկերացնել մեկ այլ պետություն, որտեղ երկրի առաջնորդը կարող է իր սեփական ժողովրդին վասալ անվանել: Բայց մենք ապրում ենք «Իրական Հայաստանում», որը փափագում է բարեկամանալ «եղբայրական» Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ուստի որոշել է ապականել ու նսեմացնել ամեն ինչ` հայի հաղթանակները, հայի ոգին, հայկական պետությունն ու հայի պատմությունը: Մի՞թե Հայոց պատմության էջերում Փաշինյանը ոչ մի լավ բան, հպարտանալու առիթ չի տեսել: Զրուցել ենք պատմաբան, Հայոց պատմության դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանի հետ: 

- Նիկոլ Փաշինյանը, որը մի ժամանակ Պապ թագավորին էր փառաբանում, այսօր հայտարարում է, որ մենք մեր պատմության մեջ հպարտանալու ոչինչ չունենք` միշտ եղել ենք տարբեր ազգերի լծի տակ: Ըստ Ձեզ` ո՞րն է այս հայտարարության նպատակը: 

- Այս մարդն իր ազգակործան քաղաքականությունն առաջ տանելու համար պատրաստ է տարբեր տեսակի զառանցանքներ հորինել, տարբեր ստեր ասել, անգամ՝ մեր պատմության ընթացքի մասին: Նա այնպիսի հիմար հայտարարություններ է անում, որոնք ոչ մի կերպ չեն բխում հայ ժողովրդի շահերից, բայց ամենացավալին այն է, որ այդ հիմարությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ: Մենք հպարտանալու իրավունք ունենք մեր բազմադարյա պատմությամբ: Նիկոլ Փաշինյանը փորձում է մի կողմ դնել ողջ Հայոց պատմությունը եւ իր կառավարման շրջանը ներկայացնել իբրեւ միակ բացարձակ ճշմարտություն: Մենք Հայոց պատմության ընթացքում պետականության համար մշտապես պայքարի մեջ ենք եղել, պետականություն ունենալու պարագայում հզորացել է պետությունը, իսկ թշնամիների դեմ պայքարում ընկել ենք օտարի տիրապետության տակ: Հայ ժողովուրդն ազգային ազատագրական պայքար է մղել` հայկական պետականության վերականգնման համար: Հայ ժողովրդի պատմությունն իր մեջ պետականության պայքարի պատմություն է ներառում, մենք հպարտանում ենք մեր պատմական այն շրջանով, երբ կերտել ենք պետականություն` Արտաշեսյանների, Երվանդունիների, Հայկազունիների, Բագրատունիների օրոք: Կիլիկյան Հայաստանում մենք ստեղծել ենք պետականություն, որը հսկայական դեր է խաղացել ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ` հարեւան ժողովուրդների պատմական ճակատագրի վրա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը բերում է սուտ, իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստարկներ:

- Սկսել է անընդհատ ակնարկել, որ հայ ժողովուրդն արժանի չէ անկախ լինելու, անկախ պետություն ունենալու, ո՞ւր են տանում հայ ժողովրդին:

- Այս հայտարարությունները հայ ժողովրդին նախապատրաստում են՝ համակերպվելու այն մտքի հետ, որ այսօրվա Հայաստանի կեսը պետք է հանձնի Ադրբեջանին: Նա հիմքեր է ստեղծում դրա համար, ժողովրդի ականջները լցնում է նման ստերով, որպեսզի հնարավորինս քիչ բարդությունների հանդիպի: Այդ մարդու, նրա խմբակի, ավազակախմբի ողջ գործունեության նպատակը Հայոց պետականությունը Թուրքիային ենթարկեցնելն է, միայն այն բանի համար, որ երկարի իրենց անփառունակ իշխանության կյանքը, իրենց ողորմելի գոյությունը: Միայն այս նպատակով են ապրում նրանք: Անվերջ կատարում են Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները, որպեսզի կարողանան երկար մնալ իշխանության: Իսկ Թուրքիայի նպատակը տարածաշրջանում Հայաստանին ոչնչացնելն է: Հայաստանը սեպ է, թույլ չի տալիս միավորել թուրքական աշխարհը:

- Նիկոլ Փաշինյանը, կարծես, Հայոց պատմություն չի կարդացել, միայն այդ պարագայում կկարծեր, որ ոչ մի հպարտանալու առիթ չկա մեր պատմության ընթացքում: Եկեք նրա եւ նրա նման թերուս մարդկանց համար մի քանի օրինակ բերենք, որոնցից արժե գոնե օրինակ վերցնել, հիշել, մեծարել:

- Նիկոլ Փաշինյանը ոչ մի լավ թագավորից չի կարող օրինակ վերցնել: Նրա համար լավն ընդունելի չէ: Մովսես Խորենացին պատմել է Արամ Աշխարհակալի մասին, երբ ունեցել ենք ծովից ծով Հայաստան, տարբեր պայքարներ ենք տարել այդ ընթացքում ու հաղթել: Առաջին համահայկական պետություն գանք` Վանի թագավորություն, այստեղ հսկայական ջանքերի գնով կարողացել ենք ստեղծել առաջին պետությունը: Թեպետ իշխանությունն անցավ Բիայնական կողմի ձեռքը, սակայն հետո նորից վերականգնվեց` Պարույր Նահապետի շնորհիվ: Երվանդունիները ստեղծեցին հայկական պետություն, որն ընդգծում էր ողջ հայկական տարածքները: Չխոսենք Տիգրան Մեծի մասին, նրան բոլորը գիտեն: Գանք Արշակունիներ, թեպետ ծագումով պարսիկ էին, բայց հայացան, դարձան հայ թագավորներ: Տրդատ Երրորդ Մեծ, Արշակ Երկրորդ, Պապ թագավոր: