Ժամանակավորապես են օկուպացված, իմացեք, այս ճոճանակը գնում-գալիս է․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ տարածքների մասին
Ինչ գիտեք` մենք էլ չենք անում։ Այսպես արձագանքեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների դիտարկմանը, թե՝ Ադրբեջանը հայտարարել է, որ դիվանագիտական ճանապարհով աշխատանքներ են տանելու, որպեսզի Հայաստանին սպառազինություն չվաճառեն։
Անդրադառնալով Հայաստանի ինքիշխան տարածքների օկուպացմանն Ադրբեջանի կողմից, Քոչարյանը նկատեց, թե դա ժամանակավոր է։
«Ժամանակավորապես են օկուպացված, իմացեք, այս ճոճանակը գնում-գալիս է, մենք էլ ժամանակին ուրիշ դիրքերում էինք, դիրքերը փոխվում են, աշխարհը փոխվում է: Այն ինչ որ մերն է՝ մերն է, այն ինչ որ մերը չի՝ մերը չի»,- ասաց նա։
Նրա խոսքով` երբ որ պատրաստ կլինի երկիրը, կունենա այն ամրությունը, այն միասնական մոտեցումները՝ քաղաքական, ռազմական, ռազմաքաղաքական, եղբայրական և այլն, այդ ժամանակ հակառակորդի երբեք մտքով չի անցնի պատերազմ հայտարարել:
«Եթե ներքին կայունություն չլինի, արտաքինն էլ չի լինի»,- ասաց նա։