Չավուշօղլուն՝ մեր չակերտներով դարավոր թշնամու ներկայացուցիչը, մոտեցավ մեզ ու խոսեց խաղաղությունից, վա՞տ է․ Քոչարյան
Մենք ՆԱՏՕ ԽՎ-ում ենք, մասնակցում ենք, որպես ասոցիացված անդամ և այնտեղ կոնտակտ ունեցանք մեր «դարավոր թշնամու» ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Կոնտակտ ունեցանք «մեր դարավոր թշնամու» ներկայացուցիչների հետ։ Այո՛, Չավուշօղլուն մոտեցել է ինձ, Արուսյակ Ջուլհակյանին ու Վահագն Ալեքսանյանին ու զրույց է ունեցել։ Ինքը մոտեցավ, մենք չենք նախաձեռնել»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ Չավուշօղլուն խոսել է խաղաղության մասին։
«Վա՞տ է, կարծում եմ՝ շատ լավ է»,- հավելեց Քոչարյանը։