ՔՊ-ական կին պատգամավորը Աղազարյանի նամակագրությունը չի կարդացել, բայց գիտի բովանդակությունը
Դեռ ծանոթ չեմ այդ տեղեկատվությանը, բայց ենթադրում եմ, որ այն գործի շրջանակներում է, որի հետ կապված մինչ վարչապետի խնդրանքը պարոն Աղազարյանը ներգրավված էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելուն։
«Շուրջ կես տարուց ավելի է, ինչ պարոն Աղազարյանը ներգրավված է այդ քրեական գործում, ենթադրում եմ՝ դրա հետ է կապված։ Կգա դատախազը, հարցեր հղելու հնարավորություն կունենանք»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից հեռացված է։
Նա վստահեցրեց, որ խմբակցությունում բոլորը կարող են անվերջ հերթագրվել, հարցեր ուղղել, կարծիքներ հայտնել։
«Ինքս Աղազարյանի նամակագրությունը չեմ կարդացել, քանի որ ենթադրել եմ, որ ինձ տհաճ կլինի այդ ամենը կարդալը։ Բայց գործընկերներս, ովքեր կարդացել են, հնարավորություն եղել է նրանցից լսելու իմ մտոհոգությունների պատասխանները»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։