Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Քաղաքականություն

Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից. Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն (PFR II), հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարելավում» խորագրով Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացման շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը:

4-րդ դասարանի աշակերտները մաթեմատիկայից միջինից բարձր արդյունքներ են գրանցել

«Չափորոշչի ներդրմամբ, իհարկե, զգալի առաջընթաց արձանագրել ենք, բայց նաև պետք է հետևողական աշխատանքը շարունակենք՝ դրական միտումները կայուն արդյունք դարձնելու համար: Վերջերս նաև «TIMSS»-ի նոր արդյունքները հրապարակվեցին, որոնք ցույց են տալիս՝ 4-րդ դասարանում սովորող աշակերտներն արդեն իսկ մաթեմատիկայից միջինից բարձր արդյունքներ են գրանցում: 2019 թվականին մեր երեխաները գրանցել են միջինում 498 միավոր, իսկ այժմ՝ 513, ինչը նույնպես լավ նորություն է: Բնագիտական առարկաների առումով դեռևս չենք տեսնում ցանկալի առաջընթացը, բայց դա նաև այն պատճառով, որ ունեինք ենթակառուցվածքների լուրջ խնդիր: Պետության կողմից բոլոր դպրոցներում ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրման մեծածավալ ծրագիր է իրականացնում:

«TIMSS»-ի արդյունքները նաև ցույց են տալիս, որ բնագիտության ուղղությամբ կրճատվում է նվազագույն շեմը չհաղթահարող երեխաների թիվը 4-րդ դասարանում, որը ևս դրական նորություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

 

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կրթաթոշակային նույն քաղաքականությունը շարունակվում է նաև բուհական մակարդակում, որտեղ ԲՏՃՄ ուղղությամբ մասնագիտությունների համար սահմանվել է բաձր կրթաթոշակ և արդեն նկատելի է դրական արձագանքը: Այդուհանդերձ, ըստ Ժաննա Անդրեասյանի, ուսումնառության արդյունքների որակի բարելավման ուղղությամբ դեռևս մեծ աշխատանքներ կան իրականացնելու:

Առնվազն մեկ տարվա նախադպրոցական կրթությունը պետք է դառնա պարտադիր

Պանելային քննարկմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև նախադպրոցական կրթությանը՝ նշելով, որ այս համակարգը կրթական շղթայի ամենակարևոր օղակներից մեկն է. «Ամբողջ աշխարհում նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ մեծ շեշտադրում է արվում, քանի որ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս՝ որքան վաղ ենք սկսում երեխայի կրթությունը, այնքան ավելի լավ արդյունքներ ենք գրանցում հետագա փուլերում: Կառավարության համար սա շատ կարևոր առաջնահերթություն է, որն ամրագրված է նաև ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրում:

Ունենք շատ հավակնոտ նպատակ. 2030 թ. դրությամբ առնվազն մեկ տարվա նախադպրոցական կրթությունը պետք է դառնա պարտադիր: Սա նշանակում է՝ երեխաները մինչև առաջին դասարան գնալը պետք է առնվազն մեկ տարի ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության համակարգում: Շատ լուրջ խնդիրներ ունենք նաև մսուրի ծառայությունների զարգացման առումով: Սա թե՛ երեխաների կրթության, թե՛ կանանց տնտեսական հզորացման ու նրանց աշխատանքային հնարավորությունների ընդլայնմանն ուղղված քաղաքականություն է: Այժմ փորձարկում ենք նոր ծառայություններ, որոնք նախատեսված են 6 ամսականից 1 տարեկանների համար՝ այս պահին դեռևս ընտրված հաստատություններում»:

500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագիր

Անդրադառնալով ՀՀ կառավարության մյուս կարևոր ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագրին: Նախարարը տեղեկացրել է, որ 195 մանկապարտեզում և նախակրթարաններում աշխատանքներն ավարտվել են. «Առաջիկա երկու տարում պետք է կարողանանք ավարտել աշխատանքները մնացած հաստատություններում, ինչը թույլ կտա էապես մեծացնել նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկված երեխաների թիվը: Մեր կարևոր շեշտադրումն է՝ նախադպրոցական ծառայություններ ստեղծել բոլոր այն բնակավայրերում, որտեղ դրանք այս պահին չկան»:

Աջակցել նախադպրոցական ծառայությունների զարգացմանը՝ չխաթարելով դրանց համայնքային բնույթը

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախադպրոցական կրթական հաստատությունների հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ համայնքների կարողությունները խիստ տարբերվում են ինչպես ֆինանսական, այնպես էլ ենթակառուցվածքների առումով: Մասնավորապես, կան համայնքներ, որտեղ նախադպրոցական հաստատությունները և դրանց համար պահանջվող ռեսուրսը համայնքի համար տանելի բեռ է, բայց կան նաև համայնքներ, որտեղ դա շատ լուրջ մարտահրավեր է:

Ըստ այդմ՝ պետությունը պետք է ճիշտ և բալանսավորված քաղաքականություն մշակի՝ աջակցելով նախադպրոցական ծառայությունների զարգացմանը, միևնույն ժամանակ չխաթարելով դրանց համայնքային բնույթը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը ֆինանսավորում է պետությունը «Այդ քաղաքականությունը մենք իրականացնում ենք՝ ֆինանսավորում հատկացնելով տարբեր խմբերի: Մասնավորապես, խոսքը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին է, որոնց կրթությունն արդեն 2 տարի է՝ ֆինանսավորվում է պետության կողմից՝ երեխայի թվով ֆինանսավորում տրամադրելու ձևաչափով: Երբ սկսեցինք այս քաղաքականությունը, մեր մանկապարտեզներում ԿԱՊԿՈՒ երեխաների թիվը 90-ից մի փոքր ավելի էր, իսկ հիմա խոսում ենք շուրջ 2 հազար երեխաների մասին: Պետության այս քաղաքականությունն էապես մեծացրել է նախադպրոցական կրթության մատչելիությունն այն խմբերի համար, որոնք դրա կարիքն ունեն: Մեր թիրախում է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորումը, որը փուլային տրամաբանությամբ պլանավորված է: Տրամաբանությունը հետևյալն է՝ պետությունը պետք է աջակցի այն խմբերի կրթության կազմակերպմանը, որոնք կարող են ֆինանսական և սոցիալական դժվարություններ ունենալ այդ կրթության հասանելիության հետ կապված»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Բոլոր երեխաները, անկախ բնակության վայրից, պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության համակարգում

Որպես ոլորտի հիմնական խնդիր՝ ԿԳՄՍ նախարարը նշել է այն բնակավայրերը, որտեղ երեխաների փոքր թվով պայմանավորված՝ առանձին մանկապարտեզների հիմնումը ծախսարդյունավետ չէ. «Բոլոր երեխաների հետ այդ երեխաները նույնպես պետք է կրթության համակարգում ընդգրկվելու հնարավորություն ունենան: Որոշել ենք սկսել պիլոտային ծրագիր՝ մասնավորի հետ համագործակցությամբ նախադպրոցական ծառայություններ իրականացնելով: Այժմ մշակում ենք մոդելը, ըստ որի՝ նախատեսում ենք երեխաների թվով ֆինանսավորում հատկացնել, որպեսզի համապատասխան ցանկություն և նախաձեռնողական ունեցող անձինք կկարողանան կազմակերպել այդ ծառայության մատուցումը՝ հետևելով լիցենզավորման պայմաններին ու պահանջներին: Այս պահին աշխատում ենք լիցենզավորման պայմանների վերանայման ուղղությամբ»:

ՀԲ զեկույցի առաջարկներն ու եզրակացությունները համահունչ են ՀՀ կառավարության բարեփոխումներին

Ըստ Համաշխարհային բանկի նոր ուսումնասիրության՝ ավելի արդար հարկերն ու կրթության որակի և ուսումնառության վերջնարդյունքների ուղղությամբ ներդրումները կարող են օգնել Հայաստանին հասնել կրթական ու եկամտային կայուն զարգացման թիրախների ապահովմանը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը կարող է նշանակալի բարելավումներ կատարել՝ ընդլայնելով նախադպրոցական կրթության ծածկույթը, բարելավելով դասավանդման որակը, օպտիմալացնելով դպրոցների մեծությունը, ներդրում կատարելով միջին մասնագիտական կրթության ոլորտում և ավելացնելով հասցեական ֆինանսական օգնությունը ցածր եկամուտ ունեցող սովորողների բարձրագույն կրթության ուղղությամբ: Բացի դրանից՝ ուսումնական հաստատությունների կառավարման օպտիմալացումը և դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայումը, շեշտադրելով ուսումնառության վերջնարդյունքները, ըստ զեկույցի, չափազանց կարևոր է Հայաստանի ապագա աշխատուժի զարգացման համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Համաշխարհային բանկի կողմից արված ուսումնասիրությունն ու վերջինիս օգտակարությունը, ընդգծել է՝ զեկույցում առկա առաջարկներն ու եզրակացությունները համահունչ են ՀՀ կառավարության՝ արդեն իսկ ամրագրված առաջնահերթություններին ու ներկայիս բարեփոխումների առանցքային ուղղություններին:

ՀԲ նոր զեկույցը վերաբերում է Հայաստանի հարկային համակարգի և կրթության ոլորտում պետական ծախսերի արդյունավետությանը, արդարացիությանն ու օպտիմալացմանը:

Բարձրացնել բարձրագույն կրթության մրցունակությունը

Անդրադառնալով մասնագիտական կրթության հասանելիության և ներգրավվածության խնդրին՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին, որը բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության ամենախոշոր ծրագիրն է: Ծրագրի գլխավոր թիրախային նպատակը բարձրագույն կրթության մրցունակության բարձրացումն է:

«Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը շատ կարևոր նպատակ է հետապնդում՝ բարձրացնել բարձրագույն կրթության մրցունակությունը և ուսանողներին հնարավորություն տալ իսկապես լինելու մրցունակ իրենց ընտրած մասնագիտության մեջ: Ամենակարևոր հարցերից մեկը մատչելիության խնդիրն է, և բոլորովին պատահական չէ, որ ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հստակ ամրագրում է նաև կրթության մատչելիության հարցը:

Ունենք հստակ թիրախներ և միասնական սկզբունք. բոլոր այն ուսանողները, որոնք ապահովում են առնվազն առաջադիմության որոշակի շեմ, պետք է հնարավորություն ունենան օգտվելու կրթաթոշակային համակարգից, և որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա համակարգից»:

Ճիշտ մասնագիտական կողմնորոշման համակարգ ձևավորելը կարևոր է

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծով ամրագրված են նաև բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մոդելները, որոնք մատչելիության և հասանելիության ապահովման անհրաժեշտ պայմաններ են ապահովում: Այդուհանդերձ, ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի, բարձրագույն կրթության մատչելիության խնդիրն ի հայտ է գալիս դեռևս դպրոցից. «Ունենք լրջագույն խնդիր՝ հանրակրթության մակարդակում պետք է ձևավորել ճիշտ մասնագիտական կողմնորոշման համակարգ և անհրաժեշտ աջակցություն ցույց տալ, որպեսզի բոլոր այն շրջանավարտները, որոնք իրենց հետագա կյանքը պատկերացնում են որպես բարձրագույն կրթություն ունեցող և այդ կերպ ինքնադրսևորվող քաղաքացիներ, ունենան այդ հնարավորությունը»:

Քոլեջների և ուսումնարանների որոշ մասնագիտությամբ սովորողները մինչև 50 հազար դրամ կրթաթոշակ կստանան. նոր քաղաքականություն

Նախարարի խոսքով՝ մեծ կարևորություն է տրվում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացանը: Նախորդ տարվա համեմատ այս տարի քոլեջներ և ուսումնարաններ դիմողների 11,4 % աճ է գրանցվել:

«Այս պահին ՄԿՈՒ համակարգում ունենք ավելի քան 45 հազար սովորողներ, այս տարի նաև շուրջ 15 հազար առաջին կուրսեցիների ընդունելություն ենք գրանցել, ինչը շատ լավ ցուցանիշ է: Հատկապես կարևորում եմ, որ ակտիվություն ունենք արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում, որտեղ տարիներ շարունակ խնդիրներ էին արձանագրվում: Այս արդյունքները գրանցել ենք նաև ՀՀ կառավարության սահմանած կրթաթոշակային նոր քաղաքականության շնորհիվ, որը մեկնարկել է նախորդ տարվանից և հնարավորություն է տվել կրթաթոշակներ սահմանելու այս ուղղություններով սովորողների համար՝ ամսական 50 հազար դրամի չափով»: