Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. ՀաջիևԴատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. ՕսկանյանՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում է
Քաղաքականություն

Ասադը միամտորեն վստահում էր Էրդողանին, մինչև որ թիկունքից դաշունահարվեց․ Հարութ Սասունյան

Մինչև 2011 թվականի սիրիական քաղաքացիական պատերազմը, Սիրիան և Թուրքիան երկար տարիներ շատ սերտ հարաբերություններ են ունեցել։ Փոխադարձ այցելությունների շարքում նախագահ Բաշար ալ-Ասադը 2004 թվականին պատմական այց կատարեց Անկարա․ նա Սիրիայի առաջին նախագահն էր, որ այցելեց Թուրքիա: Այնուհետև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելեց Դամասկոս՝ ստորագրելու ազատ առևտրի համաձայնագիրը։ 2007 թվականին Էրդողանը և Ասադը մասնակցեցին Հալեպի միջազգային մարզադաշտի բացման արարողությանը։ Առևտուրը ծաղկում էր վիզային ռեժիմի բացակայության պայմաններում: 2008 թվականին Էրդողանը կնոջ հետ հյուրընկալեց սիրիացի առաջին զույգին՝ թուրքական Բոդրում առողջարանային քաղաքում հանգստանալու համար։ 2009 թվականին երկու երկրները համատեղ զորավարժություններ անցկացրեցին իրենց ընդհանուր սահմանի երկայնքով: Ինձ ասացին, որ նախագահ Ասադը, իր «թուրք դաշնակցին» գոհացնելու համար, նույնիսկ արգելել էր Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքը Սիրիայի գրախանութներում:

2008 թվականին, երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների այս ժամակահատվածանում, Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսում հանդիպել է նախագահ Ասադին։ Կաթողիկոսը հետո ինձ ասաց, որ նախագահ Ասադն իրեն ասել է՝ հայերը մեծ սխալ են գործում՝ հանդես գալով ընդդեմ Թուրքիայի և անընդհատ խոսելով Հայոց ցեղասպանության մասին։ Ասադն ասել է, որ հայերը պետք է մոռանան անցյալը և լավ հարաբերություններ հաստատեն Թուրքիայի հետ, որը նկարագրել է որպես հզոր և կարևոր երկիր։ Նա համարել է, որ Հայաստանի տնտեսությունը մեծ օգուտ կքաղի Թուրքիայի հետ առևտրից։


Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ և ողջ կյանքի ընթացքում այդ զանգվածային հանցագործության զոհերի համար արդարության ջատագով, ես շատ վշտացա՝ լսելով նախագահ Ասադի սարսափելի խորհուրդը Արամ Ա-ին: Նկատի ունենալով այս զրույցը, երբ 2009 թվականի հունիսի սկզբին հնարավորություն ունեցա մեկնել Դամասկոս, խնդրեցի նախագահ Ասադի հետ մտերիմ մի հայ ընկերոջ՝ հանդիպում կազմակերպել ինձ համար նախագահի հետ։
Դամասկոս հասնելուց հետո ընկերս զանգահարեց նախագահական նստավայր՝ հանդիպումը հաստատելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընկերոջս ասաց, որ մենակ գա պալատ՝ խոսելու այդ հանդիպման մասին։ Մեկ ժամ անց ընկերս վերադարձավ պալատից և վհատված ձայնով ասաց, որ հանդիպումը չի կայանա, քանի որ աշխատակազմի ղեկավարն ստուգել էր իմ անունը գուգլ որոնմամբ և պարզել, որ ես հարյուրավոր քննադատական հոդվածներ եմ գրել Թուրքիայի և Հայոց ցեղասպանության մասին։ Ուստի նա ընկերոջս հայտնել է, որ ինձ նման հակաթուրքական հայացքների տեր մարդու հանդիպումը նախագահ Ասադի հետ անհնարին է՝ Սիրիայի և Թուրքիայի բարեկամական հարաբերությունների պատճառով։

Բնականաբար, ես շատ հիասթափված էի։ Պատճառը, որ ցանկանում էի հանդիպել նախագահ Ասադի հետ այն էր, որ նրան ասեի՝ սխալ էր ոչ միայն հայերին ուղղված իր խորհուրդը, այլև ինքն անձամբ մեծ սխալ էր գործում՝ վստահելով նախագահ Էրդողանին։ Ես ուզում էի ասել նախագահ Ասադին, որ հայերը շատ լավ գիտեն թուրք ղեկավարների խարդախ բնավորությունը՝ հաշվի առնելով ցեղասպանությունը, որից տառապել է հայ ժողովուրդը: Ուզում էի նաև նախազգուշացնել նախագահ Ասադին, որ կգա այն օրը, երբ իր «լավ ընկեր» Էրդողանը կդավաճանի իրեն և թիկունքից կդաշունահարի։

2009 թվականին ես չէի կարող իմանալ, որ երկու տարի անց Սիրիայում մեծ քաղաքացիական պատերազմ էր տեղի ունենալու Էրդողանի լիակատար աջակցությամբ: Ես վստահ չէի, որ եթե նույնիսկ հնարավորություն ունենայի հանդիպել նախագահ Ասադին և զգուշացնել նրան, նա կլսեր ինձ։ Բայց անկախ դրանից, ես ուզում էի նրան ասել այն ամենը, ինչ մտածում էի։
Հետագայում լսեցի, որ նախագահ Ասադն իրեն հանդիպած մյուս հայերին ևս ասել էր, որ նրանք պետք է բարեկամ լինեն թուրքերի և Թուրքիայի հետ։ Ասադը մասնավորապես քննադատել էր հայերին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի դրոշն այրելու համար։

Դամասկոս կատարած իմ այցելությունից հետո նախագահ Ասադը այցելեց Հայաստան 2009 թվականի հունիսի 17-18-ին և նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկեց միջնորդ լինել Հայաստանի և Թուրքիայի միջև՝ երկու երկրների հետ Սիրիայի ունեցած «սերտ հարաբերությունների» պատճառով։ Այնուամենայնիվ, Ասադն արարողակարգային այց չկատարեց Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչն անում են բոլոր օտարերկրյա ղեկավարները՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղկեպսակ դնելու համար։ Սա ևս մեկ օրինակ էր նախագահ Ասադի՝ Թուրքիային չվրդովեցնելու չափազանց զգայունության մասին։ Ասադը նաև բացատրել էր, որ Թուրքիայի հանդեպ տածած հարգանքից ելնելով Սիրիան չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Անցյալ շաբաթ նախկին պատգամավոր և 2009 թվականին նախագահ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառմամբ  հայտնել է, որ երբ նախագահ Ասադը ոգևորված խոսել է Էրդողանի հետ իր «հոյակապ հարաբերությունների» մասին, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Կգա ժամանակը, և արդյունքով կդատենք»։ Սա նման է այն ուղերձին, որը ես ուզում էի փոխանցել նախագահ Ասադին Դամասկոսում։
Ավելի հետաքրքիր է, որ 2014 թվականի մարտին, Սիրիայի վրա Թուրքիայի կողմից կազմակերպված մի քանի տարի շարունակվող հարձակումներից հետո, երբ Ֆարմանյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Սիրիայում էր և հանդիպել էր նախագահ Ասադին, նա խնդրել էր Ֆարմանյանին նախագահ Սարգսյանին փոխանցել հետևյալ ուղերձը. «Ես շատ լավ եմ հիշում երևանյան մեր առանձնազրույցը [նախագահ Սերժ Սարգսյանի հետ]»։ Այնուհետև Ասադը հավելեց․ «Նախագահ Սարգսյանը ճիշտ էր. մենք թուրքերին լավ չէինք ճանաչում»:

2014 թվականին Սիրիա մեկնած խորհրդարանական պատվիրակության մեկ այլ անդամ՝ Նաիրա Կարապետյանը, հաստատել է նախագահի մասին Ֆարմանյանի հաղորդման ճշգրտությունը։ Ասադը խոստովանել է, որ սխալվել է վստահելով Էրդողանին։
Անշուշտ, 2014-ին շատ ուշ էր նախագահ Ասադի համար գիտակցել, որ չպետք է վստահեր Էրդողանին։ Այդ մեծ սխալը նրա վերջնական տապալման հիմնական պատճառներից մեկն էր:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի