Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Քաղաքականություն

Հայաստանը վերածվել է ծուռ հայելիների թագավորության․ ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին»․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է.

«2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տասնամյակը։ 2024-ի 10 ամիսների կտրվածքով առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 միլիարդ դոլարի շեմը։

Տևական ժամանակ է՝ այս թեման թմբկահարում են գործող կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները, հետ չեն մնում նաև քպ-ական պատգամավորները։ Մնում է հիշեցնել ԵԱՏՄ անդամակցության ակունքները։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։ Ն. Փաշինյանը դրա մոլեռանդ հակառակորդն էր։ 2017թ. ԱԺ «Ելք» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Փաշինյանը, որ այն ժամանակ խմբակցության ղեկավարն էր, հայտարարում էր, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության և նրա շուրջ տեղի ունեցող պրոցեսների համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ստացել է շատ լուրջ հարվածներ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ պրոցեսը շարունակվելու է ու «իքս» պահից դառնալու է մեզ համար անվերահսկելի, եթե արդեն անվերահսկելի չի դարձել:

Երևանը խեղդվում է մեքենաների խցանումների մեջ։ Իրավիճակը հիմա գնում է անվերահսկելի կաթվածի։ 6 տարիների ընթացքում այս իշխանությունը ոչինչ չի արել։ Իսկ այն, որ քաղաքը դեռ մի կերպ դիմանում է, նախքան 2018-ն արված աշխատանքի շնորհիվ է։ Մի քանի խոշոր ճանապարհային հանգույցների, նախագծերի  շնորհիվ է, որ Երևանը դեռ կանգնած չէ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2007-2008թթ.է կառուցվել Երևանի կենտրոնը շրջանցող և մայրաքաղաքի տարբեր հատվածներն իրար մոտեցնող Սարալանջի մայրուղին։ 2007թ-ին են կառուցվել Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս թռիչքային և Կիևյան–Քոչար անցումային երթուղին կապող ուղեցանցը և Բաղրամյան-Օրբելի թունելը։ 2008թ-ին է շահագործման հանձնվել Խորենացու փողոցից սկսվող և Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց ավարտվող  բազմամակարդակ հանգույց-ուղետարը։ Մինչև այդ 2000թ-ին շահագործման էր հանձնվել Դավիթաշենի կամուրջը, հիմնանորոգվել էր Երևանին հարակից Աշտարակի կամուրջը։ Ս. Սարգսյանի օրոք կառուցվել է Մոնթե Մելքոնյան փողոցը, որը հանգույցով Կիևյան փողոցը կապել է Իսակովի պողոտային։

Վեց տարի այս իշխանությունների օրոք խնդրին որևէ համակարգային լուծում չի տրվել։ Միակ «լուծումը», որ կարող էին առաջարկել՝ 2024թ. հունվարից Երևանում առանձնացված կարմիր գծերից օգտվելու վճարը բարձրացնելն էր։ Տարեկան վճարը ավելացվեց 13 անգամ, հասավ 160 հազար դրամի՝ իբր խցանումներից խեղդված կենտրոնը բեռնաթափելու համար։ Կենտրոնը չբեռնաթափվեց, փոխարենը՝ վարորդները հայտնվեցին բեռի տակ։

Իշխանությունները հպարտանում են զբոսաշրջության աճով։ Մի կողմ թողնենք զբոսաշրջության աճի իրական պատճառները, բոլորս դա շատ լավ հասկանում ենք։ Զբոսաշրջության աճին զուգահեռ՝ հրամայական է դարձել օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը։ Նախագիծը վաղուց կա, տերմինալը չկա ու չկա։

Իսկ զբոսաշրջիկները գալիս և գնում են «նախկինների» օրոք կառուցված տերմինալով։ «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման աշխատանքների առաջին փուլը սկսվել է 2002-ին։ Մինչև 2004-ը նորոգվել է թռիչքուղին, ղեկուղիները, իսկ երկրորդ փուլի ընթացքում (2004-2007) կառուցվել է նոր ուղևորային համալիրը, որով ժամանում և մեկնում են այսօր Հայաստան եկող զբոսաշրջիկները։

Այսօրվա իշխանությունները զբոսաշրջիկներին ընդունելու նոր «համակարգային» ծրագիր են մշակել՝ միլիոնավոր դոլարներ ծախսել տոնածառի և անհասկանալի ամանորյա ձևավորման վրա և հուսացել, որ դա նոր զբոսաշրջիկների կբերի։ Բայց տապալվել է օդանավակայի զարգացման, նոր տերմինալների կառուցման  ծրագիրը։

Կենտրոնական բանկը որպես լուրջ ձեռքբերում ներկայացնում  է կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որն արդեն հասել է մեկ տրիլիոնի։ Սա շատ լուրջ թիվ է և շարունակում է շատ բարձր տեմպով աճել։ Կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ, որպեսզի վերջիններս մասնակցեն Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդրումներ անելու գործում։ Կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014թ. Սերժ Սարգսյանի օրոք։

Փաշինյանը լայվ է մտնում է Թումոյից, որը կառուցվել է Քոչարյանի ջանքերով, օտարերկրյա հյուրերին տանում է զբոսնելու Հյուսիսային պողոտա։ Բնակարանաշինության ծրագիրը, բանկային համակարգի բարեփոխումը, «Հյուսիս-հարավ» ծրագիրը, ամերիկյան լրջագույն ծրագրերը մշակել և իրագործել են նախկինները։

Իսկ ի՞նչ են արել այս իշխանությունները։ Եթե մի պահ փորձենք վերանալ նրանց բերած համընդհանուր աղետից, Արցախի կորստից, համազգային դժբախտություններից ու նայենք ընդամենը տնտեսական-սոցիալական ծրագրերին, ապա ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում.

գույքահարկի բարձրացում

միկրոձեռնարկատիրությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխում

շրջհարկով աշխատող մանր և միջին ձեռնարկատերերին ընդհանուր հարկման համակարգով հարկում

բանկային գաղտնիքի ինստիտուտի վերացում

համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներմուծում (այս վերջին երկուսը պոտենցիալ ներդրողներին խրտնեցնելու լավագույն ձևերից են)

կայանատեղիների և տրանսպորտի թանկացում

մեկ անձից խոշոր ու չարդարացված գնումների այլանդակ մշակույթ

ցանկը կարելի է անվերջ շարունակել։

Այսպիսին է ծուռ հայելիների Հայաստանը»։