Մոտ ժամանակներում, սահմանազատման հարցի շուրջ, ադրբեջանական կողմի հետ հանդիպում կլինի․ Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չգիտի, թե սահմանազատման հարցի շուրջ քննարկման համար կոնկրետ երբ կհանդիպեն ադրբեջանական կողմի հետ, քանի որ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կարծում է, որ դա մոտ ժամանակներում կլինի։
«Կանոնակարգի քննարկման ու հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո, այո՛, պետք է հանդիպել ու շարունակել աշխատանքները»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Գրիգորյանը նշեց, թե այս պահին որևէ ավել բան չի կարող ասել, որովհետև համատեղ հաստատված կանոնակարգով կա պայմանավորավածություն, որով կողմերը մամուլի հաղորդագրությունների շրջանակներից դուրս որևէ մեկնաբանություն չեն տալիս։