Ես պնդում եմ, որ հնարավոր է 100 դրամ սակագնով ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ. Մարությանը՝ Ավինյանին
Ես պնդում եմ, որ հնարավոր է 100 դրամ սակագնով ունենալ որակյալ, երեւանցիներին արժանի, լավագույն քաղաքների տիպի տրանսպորտային համակարգ: Այս մասին, այսօր՝ Factor.am-ի ուղիղ եթերում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ անել, որովհետեւ իրենք ուղղղակի չեն կարող ճիշտ կառավարել: Դա ցույց տվեց վերջերս իրենց արած «կարմիր գծերի» ռեֆորմը: Իրենք թանկացրեցին «կարմիր գծերը»՝ ասելով, որ դա կտա լավ արդյունք, այսինքն կենտրոնում մեքենաների հոսքը պետք է քչանար: Մենք բազմիցս ասացինք, որ այդպես չի լինելու, այդպես չի աշխատում, մենք նաև հաշվարկները ցույց տվեցինք, բայց մեզ ոչ ոք չլսեց: Իրենք դա արեցին, և մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում քաղաքում. Գները պարզապես բարձրացան: Եթե մարդիկ կայանման համար վճարում էին 100 դրամ, հիմա վճարում են 300 դրամ»,-ասաց Մարությանը։