Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Տեղական ջերմոցային տնտեսություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը կավելացնի արտահանումը

Երևանում մարտի 10-ին անց է կացվել «Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաները» թեմայով սեմինար, որի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, «Հայկական բերքի առաջմղման կենտրոնը», «Ագրոտեխ» և ֆրանսիական «Ռիշել Գրուպ» ընկերությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը մասնակցել են ջերմատնային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար արտադրողներ ֆրանսիական Ռիշել Գրուպ (Richel Group), ֆիննական Յարա Սուոմի Օյ (Yara Suomi Oy) հոլանդական Էնզա Զադեն (Enza Zaden), Մարդենկրո Բի Վի (Mardenkro B.V.), Պրիվա (Priva) և իսրայելական Պասկալ Թեքնոլոջիս (Paskal Technologies) ընկերությունները: Հրավիրվածների թվում են եղել ոլորտի պետական պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների, խոշոր և փոքր ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, ինչպես նաև բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի մանրածախ վաճառք իրականացնող անձինք:

Սեմինարին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: «Այս համատեղ միջոցառման հիմնական նպատակն է գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին, գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնել Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված նոր տիպի ջերմատները, ինչպես նաև դրանցում կիրառվող ջերմատնային ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք էականորեն կարող են ավելացնել արդյունավետությունն ու բարձրացնել արտադրողականությունը», – ողջունելով մասնակիցներին` նշել է փոխնախարարը: Նա նաև հավելել է, որ սեմինարի մասնակից ֆրանսիական «Ռիշել Գրուպ» ընկերությունն արդեն իսկ Հայաստանում իրականացրել է աշխատանքներ ջերմատնային տնտեսություններ կառուցելու ուղղությամբ:

«Հայկական բերքի առաջմղման կենտրոնի» գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանն իր հերթին նշել է, որ ներկայումս Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ ջերմոցային տնտեսությունների զարգացման համար, և մեր երկրում արդեն իսկ գործում են այնպիսի ջերմատներ, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել արտասահմանցի խոշոր արտադրողների և ներդրողների համար: Կենտրոնի տնօրենը նաև համոզմունք է հայտնել, որ տեղական ջերմոցային տնտեսություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը կհանգեցնի ոչ միայն ծախսերի զգալի կրճատման և դրանից բխող ինքնարժեքի նվազմանը, այլև արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:

Սեմինարին ներկայացվել են նոր սերնդի կիսափակ ջերմատների մոդելները, բարձրորակ պարարտանյութերը և դրանց կիրառման առանձնահատկությունները, ջերմատան ավտոմատ կառավարման և բերքատվության վերահսկման համակարգերը, ջերմատներում ստվերարկման, լույսի ցրման համար կիրառվող ներկերի տեսականի, բարձր բերքատվություն ապահովող լոլիկի հատուկ սորտեր, սուբստրատներ, ջերմատներում կիրառվող այլ տեխնոլոգիաներ որոնց ներդրումը հնարավորություն կտա ապահովել բարձր բերքատվություն, միջազգային շուկաներում արտադրանքի մրցունակ գին և բարձր որ ակ: