Պայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ ՍրբազանԵթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Յաշար Գյուլեր
Ադրբեջшնցին կնոջը կրшկել է նրա երեխաների ներկայությամբ, կինն ինքնապաշտպանվել է դшնшկով. Նոր մանրամասներ
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելն այժմ գոյություն չէին ունենա. ԹրամփԴատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարովՊՆ-ն հերքում է զինծառայողի uպшնվելու մասին լուրըԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)
ՀՀ ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանն ու կրակել է հայ աղջկա ոտքին․ նրան ձերբակալել են
Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին
6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱնվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է (Տեսանյութ)ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ. ՓաշինյանՌուսական բանակը հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքինԱդրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է. Գեղամ ԳևորգյանԱյսօրվանից ստանձնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը․ Ռուբինյանը նոր նշանակում է արելՕքսֆորդի համալսարանում Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան ստացած երիտասարդը նշանակվել է Փաշինյանի օգնական
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
«Ասելու նոր բան չկա»․ Փաշինյանը՝ Եռաբլուր չգնալու և սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասինՌուբինյանը խրախուսել ու պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալինԻսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. ՓաշինյանԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելՖրանսիայում ցուցարարները դպրոց են այրել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amՀանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն ՔոչարյանՈւշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին. հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսԴմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնականՔննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». Ագնեսա Խամոյան Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունը․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին
Արցախ Միությունը ՀՀ կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1,254 նամակները և համապատասխան հանրագիր
Կաթողիկոսը պետք է հեռանա, ես դրա համար ամեն ինչ կանեմ. ՓաշինյանՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգում
Հասարակություն

Ցմահ դատապարտյալի՝ հացադուլից դուրս գալը կապված էր դեղորայքից հրաժարվելու պատճառով առողջական վիճակի վատթարացման հետ

2024 թվականի նոյեմբերի 19-ին Իրավական նախաձեռնությունների կենտրոնին է փոխանցվել «Սևան» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող Արամ Առաքելյանի բաց նամակը, որի միջոցով վերջինս հայտնել է, որ հացադուլ է հայտարարում՝ հրաժարվելով նաև իր կենսունակությունն ապահովող դեղորայքի ընդունումից։

Կնետրոնի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Պատճառները կապված են եղել անվտանգության գոտու փոփոխության և պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված դժգոհությունների հետ։ 2024 թվականի նոյեմբերի 21-ին կազմակերպությանը տեղեկատվություն է փոխանցվել այն մասին, որ դատապարտյալը դուրս է եկել հացադուլից։ Սակայն կազմակերպության կողմից հավաքագրված տեղեկությունների ուսումնասիրությունը փաստել է, որ հացադուլից դուրս գալու որոշումը պայմանավորված էր ոչ թե բաց նամակում մատնանշված խնդիրների կարգավորմամբ, այլ այն հանգամանքով, դեղորայքից հրաժարումը հանգեցրել է դատապարտյալի առողջական վիճակի վատթարացմանը, ինչի պատճառով վերջինս, ըստ փոխանցված տեղեկատվության, սկսել է բուժում ստանալ և ներկայումս որոշակիորեն վերականգնել է առողջությունը։

Կազմակերպությունը դիմել է Արդարադատության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանումներ տրամադրել դատապարտյալի կողմից բաց նամակում բարձրացված մի շարք խնդիրների շուրջ։ Բաց նամակում նշված էր, որ Պրոբացիայի ծառայությունը 2024 թվականին դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննության ժամանակ դատարան է ներկայացրել տուժողի իրավահաջորդի կարծիք, որը մահացել է դեռևս 2021 թվականին։ Բացի այդ, Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվել են նոր իրավահաջորդներ։ Նշված կապակցությամբ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ Պրոբացիայի ծառայության կողմից Արամ Առաքելյանի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացված 2024 թվականի հունիսի 14-ի զեկույցում նշված է, որ տուժողի իրավահաջորդ Կ․Ա․-ն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 28-ին, իսկ Ս․Հ․-ն՝ 2003 թվականին։ Ինչ վերաբերում է որպես իրավահաջորդ չհանդիսացող անձի դիրքորոշումը զեկույցում ներառելու պնդմանը, ապա նախարարությունից տեղեկացրել են, որ Ն․Ա․-ի ներկայացված դիրքորոշումը նշվել է ոչ թե որպես տուժողի իրավահաջորդի, այլ՝ որպես տուժողի իրավահաջորդի ազգակցի դիրքորոշում։

Քրեական դատավարության օրենսգրքի մանրամասն վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ նախատեսված չէ օրենսդրական որևէ նորմ, որով մահացած տուժողի իրավահաջորդի փոխարեն որևէ անձ կարող է ճանաչվել որպես տուժող, հետևաբար տրամաբանական չէ, ավելին, գործող կարգավորումներին հակասում է այն, որ զեկույցում ներառվել է տուժողի իրավահաջորդի ազգակցի դիրքորոշումը։

Դատապարտյալը ներկայումս պատիժ է կրում «Սևան» ՔԿՀ-ի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։ Պատժի կրման պայմանների մեղմացման, այն է՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ տեղափոխման վերաբերյալ հիմնարկը տվել է դրական եզրակացություն, սակայն Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը մի քանի անգամ մերժել է դատապարտյալի՝ պատժի կրման պայմանների մեղմացման վերաբերյալ միջնորդությունները։ Նախարարությունից տեղեկացրել են, որ տեղաբաշխման հանձնաժողովը գտնում է, որ դատապարտյալի հետ իրականացվող վերասոցիալականացման աշխատանքները և վարքագծի ուսումնասիրությունը պետք է դեռևս կատարվեն միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։ Նրան ցածր անվտանգային գոտի տեղափոխելը մերժելով, ի թիվս այլ հանգամանքերի, հաշվի են առնվել դատապարտյալի կատարած հանցանքի բնույթով և վտանգավորությամբ պայմանավորված ռիսկայնությունը, այդպիսի ռիսկայնությամբ պայմանավորված վարքագիծը տարբեր ոլորտներում դիտարկելու, կանխատեսելու, կրկնահանցագործության և առավել ցածր անվտանգային գոտի տեխափոխման ռիսկայնության, վերասոցիալականացման միջոցով հասարակության մեջ ընդունված արժեքների և նորմերի յուրացման վերաբերյալ օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունը, ցածր անվտանգային գոտու առանձնահատկությունները (պատժից ազատման նախապատրաստման բնույթ կրելը, հասարակության հետ անմիջական շփման էլ ավելի լայն, ամենօրյա պայմաններ ստեղծվելը, վարքի վերահսկողության ինտեսիվության նվազումը, առանց ինտեսիվ վերահսկողության՝ օրինակ երկարատև մեկնումների միջոցով քրեակատարողական հիմնարկից դուրս գալը, ազատ շփումներ հաստատելը):

Նշվածի կապակցությամբ մեզ մտահոգում է այն, թե ներկայումս ինչ աշխատանքներ են կատարվում դատապարտյալի հետ վերջինիս կողմից կատարված հանցանքի բնույթով և վտանգավորությամբ պայմանավորված ռիսկայնության գնահատման և նվազեցման, այդպիսի ռիսկայնությամբ պայմանավորված վարքագիծը տարբեր ոլորտներում դիտարկելու, կանխատեսելու, կրկնահանցագործության և առավել ցածր անվտանգային գոտի տեխափոխման ռիսկայնության գնահատման և նվազեցման, վերասոցիալականացման միջոցով հասարակության մեջ ընդունված արժեքների և նորմերի յուրացման վերաբերյալ օբյեկտիվ գնահատման ձևավորման ուղղությամբ, որոնք կարող են լիովին երաշխավորել անձի համապատասխանությունը ցածր անվտանգային գոտու առանձնահատկություններին, այն է՝ պատժից ազատման նախապատրաստման բնույթ կրելը, հասարակության հետ անմիջական շփման էլ ավելի լայն, ամենօրյա պայմաններ ստեղծվելը, վարքի վերահսկողության ինտեսիվության նվազումը, առանց ինտեսիվ վերահսկողության, օրինակ, երկարատև մեկնումների միջոցով քրեակատարողական հիմնարկից դուրս գալը, ազատ շփումներ հաստատելը։