Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզպետին 8 օրով արձակուրդ է ուղարկել
Նիկոլ Փաշինյանը որոշմամբ Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանին 8 օրով արձակուրդ է ուղարկել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-27ը ներառյալ:
- Կոլյա Միքաելյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։