Պայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ ՍրբազանԵթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Յաշար Գյուլեր
Ադրբեջшնցին կնոջը կրшկել է նրա երեխաների ներկայությամբ, կինն ինքնապաշտպանվել է դшնшկով. Նոր մանրամասներ
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելն այժմ գոյություն չէին ունենա. ԹրամփԴատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարովՊՆ-ն հերքում է զինծառայողի uպшնվելու մասին լուրըԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)
ՀՀ ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանն ու կրակել է հայ աղջկա ոտքին․ նրան ձերբակալել են
Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին
6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱնվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է (Տեսանյութ)ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ. ՓաշինյանՌուսական բանակը հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքինԱդրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է. Գեղամ ԳևորգյանԱյսօրվանից ստանձնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը․ Ռուբինյանը նոր նշանակում է արելՕքսֆորդի համալսարանում Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան ստացած երիտասարդը նշանակվել է Փաշինյանի օգնական
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
«Ասելու նոր բան չկա»․ Փաշինյանը՝ Եռաբլուր չգնալու և սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասինՌուբինյանը խրախուսել ու պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալինԻսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. ՓաշինյանԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելՖրանսիայում ցուցարարները դպրոց են այրել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amՀանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն ՔոչարյանՈւշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին. հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսԴմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնականՔննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». Ագնեսա Խամոյան Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունը․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին
Արցախ Միությունը ՀՀ կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1,254 նամակները և համապատասխան հանրագիր
Կաթողիկոսը պետք է հեռանա, ես դրա համար ամեն ինչ կանեմ. ՓաշինյանՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգում
Հասարակություն

Նախադեպային որոշում անձին ապօրինի անազատության մեջ պահելու փաստի վերաբերյալ

Նախադեպային որոշում անձին ապօրինի անազատության մեջ պահելու փաստի վերաբերյալ

2024թ․-ի հոկտեմբերի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից կապ են հաստատել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռոման Շկլովերի հետ և տեղեկացրել, որ վերջինս պետք է ներկայանա ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կ․Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանման բաժին։

Նույն օրը Ռ․Շկլովերը ինքնակամ ներկայացել է Ոստիկանության բաժին, որից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կ․Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանման բաժնում իբրև թե անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ակնհայտորեն ոչ իրավաչափ և առանց համապատասխան փաստական հիմքերի առկայության Ռ․Շկլովերը ձերբակալվել է։

ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանը ստանձնել են Շկլովերի իրավունքների պաշտպանությունը։ Գալստյանը ձերբակալության օրը գնացել է Ոստիկանության բաժին և որպես Ռ․Շկլովերի փաստաբան մասնակցել վերջինիս անձական խուզարկությանը, որը տեղի է ունեցել ոչ իրավաչափ ձերբակալման պայմաններում։

Մի քանի ժամ Ոստիկանության բաժնում անազատության մեջ պահելուց հետո Ռ․Շկլովերին տեղափոխել են Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, որտեղ վերջինս մնացել է մինչև ուշ գիշեր։

Այնուհետև, առանց որևէ որոշման և պատճառաբանության առկայության Ռ․Շկլովերը ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել։

Այսինքն անձը ապօրինի կերպով ձերբակալվել և շուրջ 12 ժամ ապօրինի պահվել է անազատության մեջ։

Ս․ Գալստյանը, Ռ․Շկլովերի ձերբակալությունից անմիջապես անց, բողոք է ներկայացրել դատարան՝ վիճարկելով կայացված ձերբակալումը։

Դատարանը՝ դատավոր Ռ․ Սմբատյանի նախագահությամբ որոշում է կայացրել ներկայացված բողոքը բավարարել և հաստատել է ձերբակալման ընթացքում Ռ․Շկլովերի իրավունքների խախտման փաստը։

Միաժամանակ Դատարանը Ռ․Շկլովերի իրավունքների խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմել է իրավասու պաշտոնատար անձին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի պետին։

Դատարանը իր որոշմամբ և՛ արձանագրել է, որ ձերբակալման հիմքն ու պատճառները անորոշ և անհիմն են եղել, և՛ արձանագրել է, որ անձին 6 ժամից ավել պահելուն ուղղված գործողությունները եղել են ապօրինի, և, որ Ռ․Շկլովերին դատախազի կողմից չի տրամադրվել ազատ արձակելու մասին որոշումը, ինչը վերջինս պարտավոր էր անել։

Այսպիսով` գտնում ենք, որ Դատարանը իրավացիորեն ամբողջությամբ ոչ իրավաչափ է ճանաչել Ռ․Շկլովերի ձերբակալման որոշումը և սա նախադեպային է նման գործերով հետագայում հնարավոր նման ապօրինի ձերբակալումների դեպքերը կանխելու տեսակետից, քանի որ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հստակ արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի խախտման փաստը։

ՀՔԱՎ-ը պատրաստում է դատական կարգով պահանջել բարոյական վնասի փոխհատուցում՝ Շկլովերին ապօրինի անազատության մեջ պահելու համար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ