Մեր նպատակը միշտ 100 դրամը պահելն ա․ չենք թուլանում, ոնց սաղով պրեսինգ ենք անում, այդպես էլ շարունակում ենք․ Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի ամսով 100 դրամ արժողությամբ վճարման եղանակը երկարաձգելու նախագիծ է բերում քաղաքապետարանը։ Քանի որ շատ եք հարցնում, թե ինչու, կարծիքս ասեմ.
1) ոնց միշտ, այս հարցում էլ չեն կարողացել ժամկետների մեջ տեղավորվել և ապահովել տեխնիկական մասը։
2) Մեկ ամսում, զրկելով մետաղադրամով վճարելու հնարավորությունից, կփորձեն քաղաքացիներ սովորեցնել
էլեկտրոնային վճարման եղանակին, քանի որ այս պահի դրությամբ պատկերն իրենց համար մտահոգիչ է։
Չենք թուլանում, ոնց սաղով պրեսինգ ենք անում, այդպես էլ շարունակում ենք։
Մեր նպատակը միշտ 100 դրամը պահելն ա»։