«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան
Մամուլ

Թշնամու պահանջները չեն սպառվելու, իսկ քանի դեռ Հայաստանում ղեկավար է Փաշինյանը... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սպասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը որևէ կերպ կարձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած ագրեսիվ ու ակնհայտորեն ռազմատենչ հայտարարություններին: Այդ հարցում էլ, ի դեպ, թշնամին առաջ անցավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ղեկավարություն համարվող Փաշինյանը չէր կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել, և անվրդով հեծանիվ վարեր կամ, ասենք, «ռիլ» նկարեր: Կարճ ասած՝ պիտի արձագանքեր:
 
Նախօրեին արձագանքեց: Հարցազրույց տվեց «Արմենպրես» գործակալությանը: Ավելի լավ է՝ լռեր: Բայց քանի որ չլռեց, տեսնենք, թե ինչեր ասաց: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանը առավել քան պարզորոշ հասկացրեց, որ պատրաստ է ընդունել Ալիևի հերթական պայմանները: Իր իսկ ավելի վաղ արած արտահայտության նմանությամբ՝ Փաշինյանը շարունակեց դիրքավորվել որպես «ադրբեջանական ժողովրդի» շահերի սպասարկող:
 
Տեսեք. շատ պարզ հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը պատասխանել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ՝ այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:
 
Սա քիչ է ասել, թե վտանգավոր հայտարարություն է: Փաշինյանի այդ ձևակերպումը թե՛ մանիպուլ յատիվ է, թե՛ ցինիկ՝ իր բովանդակությամբ, թե՛ շատ ավելի, քան վտանգավոր, ի լրումն՝ նման մոտեցումը նաև ական է՝ հետագայում այլ՝ ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության համար: Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքն առհասարակ՝ հընթացս հիմնավորելով նշված բնորոշումները:
 
ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է դեռևս 1992 թվականի մարտին՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով: ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում նշված է, որ խմբի նպատակն է՝ քաղաքական լուծումներ գտնել (առաջարկել) Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ: Չնայած նման ձևակերպմանը, բոլորն էլ ընդունել են և ընդունում են, որ Մինսկի խմբի, հատկապես ՄԽ եռանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական ջանքերի առանցքը Արցախի հիմնախնդրի քաղաքական (խաղաղ) կարգավորումն է: Հենց դրա վրա են տասնամյակներով կենտրոնացված եղել միջնորդական ջանքերն ու ՄԽ եռանախագահության գործունեությունը: Հակառակ պարագայում այդ ընթացքում անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր էլ հրապարակավ կարծարծվեին, ինչպես քննարկվում էին Արցախի հայության իրավունքներին վերաբերող խնդիրները՝ այդ խմբի գործունեության հետ կապված:
 
Բայց հիմնականը՝ այդ Ադրբեջանն ու Թուրքիան են համարում որ՝ ա) Արցախի խնդիրն այլևս լուծված է, բ) Արցախի հետ կապված հակամարտության թեմա չկա: Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ ինքն էլ է ադրբեջանական ու թուրքական ոճրագործ ռեժիմների պարագլուխներ Էրդողանի ու Ալիևի նման կարծում, որ Արցախի խնդիրը լուծված է: Բայց այդպես չէ: Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը, էթնիկ զտման հանցավոր մոտեցմամբ հազարամյակներով հայկական Արցախի հայաթափումը հակամարտության լուծում չէ՝ անկախ այն բանից, թե ով ինչ է ասում:
 
Ինչպե՞ս է լուծված ու ի՞նչ եղելությունների հետևանքով: Հիշեցնե՞նք. Փաշինյանի ջանքերով բանակցային գործընթացը լիարժեք փակուղու մեջ մտցնել, հրահրիչ հայտարարություններ, թշնամու ռազմական նկրտումները լեգիտիմացնող հայտարարություններ, հիմնախնդրի բովանդակային խեղաթյուրում (ազգային ինքնորոշման խնդրից՝ տարածքային կլանման), պատերազմ, կորուստներ, ազատագրված տարածքներն առանց կրակոցի հանձնում, վերջապես՝ Արցախի ուրացում, շրջափակված Արցախին թշնամու սպառնալիքներին ու հարձակմանն ի պատասխան՝ չմիջամտելու, «պատերազմի մեջ չներքաշվելու» թուլամորթ դիրքավորում՝ Հայաստանի ղեկավար համարվողի կողմից:
 
Բայց դա հարցի լուծում, առավել ևս՝ կարգավորում չէ:
 
Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության ու «զբաղմունքի» բուն առարկան Արցախի հիմնախնդիրն է: Արցախի՛: Հիմնականը. որքան էլ համարվի, որ ԵԱՀԿ ՄԽն անգործության է մատնված, իսկ եռանախագահության պետությունները սուր հակամարտության մեջ են, բուն հարցն այն է, որ ՄԽ լուծարումը միջազգային իրավաքաղաքական առումով յուրօրինակ տապանաքար կդառնա Արցախի հայության իրավունքներին հետամուտ լինելու և մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրան վերադառնալու և ապրելու իրավունքի հնարավոր իրացման համար:
 
Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ Արցախի ու արցախահայության ճակատագրին ու հիմնարար իրավունքներին վերաբերող որոշումներ կայացնի: Նիկոլ Փաշինյանն ընդամենը ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Նրան չի ընտրել, նրան նման լիազորություններ չի տվել Արցախի հայ ժողովուրդը, որ, ի դեպ, ոչ թե 100 կամ 120 հազար է, ինչպես շատերը նշում ու կրկնում են, այլ 149 հազար (վերջին մարդահամարի պաշտոնական տվյալներով): Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային ու, առավել ևս, ո՛չ էլ բարոյական առումով ոչ մի իրավունք չունի Արցախի հայության իրավունքներին ուղղակիորեն վերաբերող նման հարցով ինչ-որ բան որոշել, առավել ևս՝ նման հայտարարություն անել:
 
Մյուսը. Փաշինյանը Արցախի հայության իրավունքների հաշվին որոշել է «բազար անել» Ալիևի հետ: Թե՝ լավ, կհամաձայնենք ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, եթե Ալիևն էլ համաձայնի, որ էլ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չի անվանելու: Էհ, ենթադրենք, թե Ալիևն էլ ձևացրեց, թե մի երկու օր այդպես չի վարվելու, հետո՞: Դա ի՞նչ մի նախապայման է: Ախր, գոնե նախապայմանը մի բանի նման լիներ: Ոնց որ «տունտունիկ» խաղա:
 
Դրանից հետո այն, թե ինչեր է ասել Նիկոլ Փաշինյանը «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ, արդեն ո՛չ զարմանալի, ո՛չ էլ հետաքրքիր են թվում: Մեկը «հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չլինելու» մասին է: Փաշինյանն Ալիևի պահանջին գործնականում համաձայնում է ու ասում, թե ամբողջական սահմանազատումից հետո այդ ներկայացուցիչները չեն լինի: Մյուսը միմյանց դեմ միջազգային հայցեր չներկայացնելու պահանջն է: Փաշինյանը գործնականում դրան էլ է համաձայն: Ու, եթե սա 17-ից 2 «չհամաձայնեցված» կետերն են, ապա սարսափելի է պատկերացնել անգամ, թե ժողովրդից գաղտնի պահվող մնացած 15 համաձայնեցված կետերն ինչերի մասին են:
 
Դժվար չէ կանխատեսել, որ Փաշինյանի նման արձագանքից հետո Ալիևն էլ ավելի է կոշտացնելու և ինտենսիվացնելու ինչպես հնչեցված, այնպես էլ նորանոր պահանջները, ասենք՝ Հայոց բանակն… ապառազմականացնելն ու զինաթափելը, Արցախի ազատամարտի ղեկավարներին կալանավորելն ու ադրբեջանական դահիճներին հանձնելը, Հայաստանում մի 300 հազար ադրբեջանական թուրքերի բնակեցնելը և այլն, և այլն: Թշնամու պահանջները չեն սպառվելու: Իսկ քանի դեռ Հայաստանում ղեկավար է Փաշինյանը… Չշարունակենք, առանց դրա էլ պարզ է:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում