Ստամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ ՍրբազանԵթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Յաշար Գյուլեր
Ադրբեջшնցին կնոջը կրшկել է նրա երեխաների ներկայությամբ, կինն ինքնապաշտպանվել է դшնшկով. Նոր մանրամասներ
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելն այժմ գոյություն չէին ունենա. ԹրամփԴատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարովՊՆ-ն հերքում է զինծառայողի uպшնվելու մասին լուրըԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)
ՀՀ ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանն ու կրակել է հայ աղջկա ոտքին․ նրան ձերբակալել են
Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին
6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱնվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է (Տեսանյութ)ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ. ՓաշինյանՌուսական բանակը հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքինԱդրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է. Գեղամ ԳևորգյանԱյսօրվանից ստանձնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը․ Ռուբինյանը նոր նշանակում է արելՕքսֆորդի համալսարանում Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան ստացած երիտասարդը նշանակվել է Փաշինյանի օգնական
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
«Ասելու նոր բան չկա»․ Փաշինյանը՝ Եռաբլուր չգնալու և սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասինՌուբինյանը խրախուսել ու պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալինԻսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. ՓաշինյանԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելՖրանսիայում ցուցարարները դպրոց են այրել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amՀանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն ՔոչարյանՈւշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին. հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսԴմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնականՔննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». Ագնեսա Խամոյան Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունը․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին
Արցախ Միությունը ՀՀ կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1,254 նամակները և համապատասխան հանրագիր
Կաթողիկոսը պետք է հեռանա, ես դրա համար ամեն ինչ կանեմ. ՓաշինյանՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգումՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան Հակոբյան
Թաղման նպաստը չեն տա, թոշակը կբարձրացնեն 1000, աշխատանքային ստաժի թոշակն էլ՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
Բաքվում նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի չորս ուղղությունները
Եղվարդ-Աշտարակ ճանապարհին Ռազմական ոստիկանության բազմաթիվ մեքենաներ են և զրահաբաճկոններով ու կասկաներով ՌՈ աշխատակիցներ (տեսանյութ)
Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինիՀ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ ԱշոտյանՌուսաստանում ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ գեներալ-մայոր Սերգեյ ՆիկիտուշկինՀոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է, սակայն այդ պայքարը չի սահմանափակվում միայն մեկ օրով․ Արփինե Սարգսյան
Հասարակություն

Հայաստանում անցկացվելիք COP17-ն ու Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների խնդիրները

«Գեղարդ» հիմնադրամ․

COP17-ը կանցկացվի Երևանում։ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները հաջորդ համաժողովը հյուրընկալելու հայտ են ներկայացրել: Արդյունքում՝ փակ գաղտնի քվեարկությամբ՝ 65 կողմ ձայներով, Հայաստանն ընտրվել է որպես 2026 թվականի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող երկիր։ Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանին վստահվել է Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերը մեկտեղելու և առաջ մղելու, մարդկության դեմ ծառացած արդի բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը նպաստելու պատասխանատու աշխատանքը։

Կոնվենցիայի ներքո կողմերի համաժողովները բնապահպանական խոշորագույն միջոցառումներ են և անցկացվում են երկու տարին մեկ անգամ: Դրանց ընթացքում անդամ երկրներն իրականացնում են կոնվենցիայի կիրարկման համար համապատասխան մեխանիզմների մշակման, նոր հանձնառությունների ստանձման ուղղությամբ աշխատանքներ։ Կոնվենցիայի համաժողովներին, պաշտոնական պատվիրակություններից բացի, մասնակցում են նաև քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, ակադեմիական շրջանակների, կանանց կազմակերպությունների, երիտասարդության, ինչպես նաև՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով Ադրբեջանում COP29-ի անցկացման փաստը՝ Հայաստանում COP17-ի կազմակերպումը մեծ ոգևորություն է առաջացրել։ Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման ու անցկացման նպատակով վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է կոմիտե։ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Կոնվենցիայի գործադիր քարտուղարի հետ քննարկել է բնապահպանական խոշորագույն այս միջոցառման կազմակերպման վերաբերյալ հարցեր: Քարտուղարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմին:

Կոնվենցիայով սահմանված պահպանվող շրջանների օկուպացիան ադրբեջանական ուժերի կողմից։ Թե ինչպիսի մարտահրավերների մասին է նշվում պաշտոնական հաղորդագրությունում, հայտնի չէ։ Սակայն անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի կարևոր խնդրի վրա, որը վերաբերում է Երևանում Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման և Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների միջև կապին։

Բանն այն է, որ 1993 թվականի դեկտեմբերի 29-ից Հայաստանի համար ուժի մեջ մտած միջազգային փաստաթղթի դրույթներն ընդհանուր գծերով առնչվում են կենսաբանական բազմազանությանը, դրա պահպանման հարցում պետության պարտավորություններին, նրա իրավազորության տիրույթում գտնվող միջավայրին, «տեղում պահպանության» իրականացմանն ու այդ նպատակով «պահպանվող շրջանների» ստեղծմանն ու կառավարմանը։ Ի կատարումն այս դրույթների՝ հայկական կողմն իր տարածքում ստեղծել է բնության հատուկ պահպանվող տարածքներ, այդ թվում՝ արգելավայրեր, արգելոցներ, ազգային պարկեր։

2020 թվականի Արցախի դեմ պատերազմի ընթացքում արգելված քիմիական զենքի՝ սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ ավելի քան 1815 հա անտառների հրդեհումից հետո ադրբեջանական զինված ուժերը 2021- 2023 թվականների ընթացքում օկուպացրին Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող շուրջ 200 քառ.կմ տարածք՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Միայն 150 քառ.կմ-ն Ադրբեջանն օկուպացրել է 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ՝ առաջ շարժվելով հատկապես «Սոսիների պուրակ» և Ջերմուկի ջրաբանական արգելավայրերի, «Շիկահող» պետական արգելոցի և Սև լճի տարածքներում։ Դրանք, ինչպես արդեն նշեցինք, Կոնվենցիայով համարվում են պահպանվող շրջաններ, որոնց կառավարման պատասխանատուն դե յուրե Հայաստանն է՝ որպես իր իրավազորության տարածքներ, մինչդեռ փաստացի զրկված է դրանցում բնապահպանական և ցանկացած այլ գործառույթների իրականացման հնարավորությունից՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից զբաղեցվածության, դիտարկման ու կրակի սպառնալիքի պատճառով։

Հայկական կողմը նույնիսկ չի կարողացել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի՝ ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Ջերմուկի այրվող անտառներում։ Ավելին՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասներ են կրել ոչ միայն անտառային, այլև՝ ոչ անտառային տարածքները։ Արձանագրվել է, որ «Ջերմուկ» անտառային տնտեսության տարածքում հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ՝ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհին: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի տարածքում է արտահայտված Կովկասի կենսաբազմազանության 50%-ը: Այստեղ աճում է կարմիրգրքյան 452 բուսատեսակ, բնակվում՝ 308 կենդանատեսակ:

Ադրբեջանական ներխուժումն աղետալի վիճակ է ստեղծել նաև «Շիկահող» պետական արգելոցում և հարակից բնակավայրերում։ Սյունիքի մարզի՝ կարմիրգրքյան տեսակներով հարուստ այս հատվածում ռազմական նշանակության օբյեկտներ ու ճանապարհներ կառուցելու համար ադրբեջանցիների կողմից հատվում են հազարավոր ծառեր, ոչնչացվում են հազվագյուտ բույսեր, արոտավայրեր, վայրի կենդանիներ․ տարածքն ականապատվում է։ Վտանգված են նաև ջրային ռեսուրսները, որոնց ակունքները նույնպես Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ են անցել։

Բնապահպանական վնասի ամբողջ չափը, ռազմական գործողությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները տվյալ հատվածում դեռ ամբողջապես գնահատված չեն, քանի որ Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի ինչպես անտառային և արգելոցային տարածքներն, այնպես էլ՝ ջրաբանական արգելավայրի մի մասն ու ջրային ռեսուրսների ակունքների զգալի մասը շարունակում են գտնվել ադրբեջանական ուժերի վերահսկողության և ուղիղ նշանառության տակ։

Ադրբեջանի «էկոլոգիական քողը»: Հայաստանում կազմակերպվելիք համաժողովի նախապատրաստական փուլում կարևոր է դիտարկել ադրբեջանական քաղաքականությունն էկոլոգիայի բնագավառում և Հայաստանի դեմ տասնամյակներ շարունակ տարված էկոլոգիական հակամարտության էությունը՝ 2026 թվականին ընդառաջ՝ ձեռնարկելու միջոցներ Բաքվի դեմ՝ միջազգային ճնշում բանեցնելու ուղղությամբ: Չնայած Արցախում և Հայաստանի ինքնիշխան տարածքում վարած հակաբնապահպանական գործողություններին՝ Ադրբեջանը, սեփական ագրեսիան հիմնավորելու և էկոլոգիական խնդիրներով քողարկելու նպատակով, բազմիցս է Հայաստանին մեղադրել ջրային ռեսուրսների նվազեցման և աղտոտման, հանքավայրերի շահագործման և արդյունաբերական տարբեր ձեռնարկությունների գործունեության հետևանքով տարածաշրջանին էկոլոգիական վնասներ հասցնելու մեջ։

2014 թվականի Կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացված զեկույցում Ադրբեջանն ավելի շատ խոսել է «Հայաստանի կողմից իր տարածքներն օկուպացնելու», «Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում բնապահպանական խնդիրների» և նմանատիպ բովանդակությամբ մտացածին այլ երևույթների մասին՝ փոխարենը չխոսելով սեփական կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետևանքով Ադրբեջանի տարածքում ստեղծված և խորացող էկոլոգիական աղետալի իրավիճակի մասին:

Էկոլոգիական այդ նույն «քողի» ներքո էլ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «էկոլոգները» փակեցին Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ սկիզբ դնելով Արցախի շրջափակմանը: Հետագա հայտնի զարգացումները ցույց տվեցին, որ ադրբեջանական «էկոլոգիական անհանգստությունը» բնավ կենսաբանական բազմազանության համար չէր, այլ՝ ռազմաքաղաքական ծրագրերի արդարացման ու Հայաստանին շարունակական պահանջներ ներկայացնելու: Նույն կերպ նաև Ադրբեջանի մայրաքաղաքում 2024 թ. նոյեմբերին կայացած COP29 համաժողովն այդ երկիրը փորձեց օգտագործել հօգուտ սեփական նավթագազային շահերի՝ միջոցառումից առաջ ձերբակալելով Ադրբեջանում էկոլոգիական աղետալի վիճակից դժգոհող բազմաթիվ էկոակտիվիստների:

Մարտահրավերներ COP17-ին ընդառաջ: Նախապատրաստական աշխատանքների իրականացմանը զուգահեռ՝ հայկական կողմի առջև կարող են ծառանալ մի շարք խնդիրներ, որոնք, հնարավոր է, ստվերեն և նսեմացնեն Հայաստանում բնապահպանական այս միջոցառման անցկացումը:

Երևանում COP17-ի անցկացման հարցում Ֆրանսիայի աջակցությունն ու ոգևորությունն Ադրբեջանում և նրա կողմից վարվող հարթակներում սկիզբ է դրել «տարածաշրջանում սեփական շահերի ապահովման և հավասարակշռության պահպանման նպատակով» Հայաստանի հանդեպ արևմտյան տերությունների յուրահատուկ վերաբերմունքի մասին տեղեկատվական թեզերի տարածման:

Առանցքային խնդիրները, սակայն, շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ Կոնվենցիայով պահպանվող շրջանների օկուպացիան Վայոց ձորի և Սյունիքի մարզերում և դրանցում կենսաբանական բազմազանությանն ադրբեջանական ուժերի կողմից հասցվող անդառնալի վնասները:

Առաջիկա երկու տարիների ընթացքում հայկական կողմը պետք է միջազգային գործընկերներին, Կոնվենցիայի համակարգողներին ներկայացնի ստեղծված իրավիճակը, ստանա նրանց աջակցությունն՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակով՝ ստիպելով դադարեցնել նշված տարածքների կենսաբազմազանության ոչնչացումն ու զինված ուժերի դուրս բերումը պահպանվող շրջաններից:

Այսպիսի տեղեկությունները Կոնվենցիայի քարտուղարությանը պատշաճ կերպով չներկայացնելը կարող է դիտվել Հայաստանի կողմից Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների չկատարում: Թերևս հենց սրան է ձգտում Ադրբեջանը՝ հայկական տարածքների ու կենսապաշարների յուրացմամբ: