Հայտնի է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման օրը
«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ումԱԺ նախագահի՝ աշխատանքի չներկայացող, բայց աշխատավարձ ստացող ռեֆերենտին հեռացրեցինՑավն ահռելի է, և ժամանակ կպահանջվի այս վերքը բուժելու համար․ Մեսսին դիմել է երկրպագուներինԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. սաբոտաժի ռիսկ կա. «Ժողովուրդ»
Վիգեն Ավետիսի կողմից ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը պետք է ստանա արժանի բարոյական, նաև իրավական գնահատական. Սուրենյանց
Գագիկ Ծառուկյանին կալանավայրից ՊԵԿ-ի քննչական վարչություն են բերել. Ուղիղ
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» Նախիջևանն աստիճանաբար վերածվում է Բաքվի արտաքին քաղաքականությա և տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների առանցքային գործիքներից մեկի. «Փաստ»Արայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԱդրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներԱլեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»Վթարային ջրանջատում ԾաղկաձորումԻ՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը, հուլիսին կնշանակվի կառավարիչ․ Պապոյան
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերինՀորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռների որսման մասինՀնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներՖրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասինՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումըԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտերՄտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջԱրայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՆատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱրայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել. ArmlurԳազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներումԻսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համարԳոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհըՕմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվելՀայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԿանադայի արտգործնախարարը Վաշինգտոնին և Թեհրանին երկխոսության ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արելԻսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի համար կստանա 51 միլիոն դոլար պարգևավճարԱվելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըԾաղկաձորում 12 ժամ ջուր չի լինի
Մշակույթ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 50 հասցեի շենքը  (նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենք, 1952-1954 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 16 հասցեում գտնվող Ա. Չեխովի անվան հմ․ 55 հիմնական դպրոցի շենքը (1947-1951 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 18 հասցեի ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի շենքը (1948 թ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։ Տեղական հուշարձանների կարգավիճակ են ստացել նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 7 հասցեում գտնվող բնակելի շենքը («Չինական գրախանութի շենք», 1954 թ.) և Զորավար Անդրանիկի փողոց 2 հասցեի «Փալանդուզանց» բնակելի տունը (XIX դ. II կես), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի վիմափոր ջրաղացը (Ամբարի ջրաղաց, 13-14-րդ դդ․)։

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի դամբարանադաշտը (Ք.ա. III-I հազ.), XV-XVII դդ. տապանաքարը (խոյատապան), Կոտայքի մարզի Նոր Գեղիի Նոր Գեղի-1 (ստորին պալեոլիթ) բացօթյա կայանը, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող (10-12-րդ դդ․) երկու խաչքարերը, Առաջաձոր գյուղում գտնվող խաչքարը և Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի գյուղատեղի «Վարդանես»-ը (10-15-րդ դդ.), դրա տարածքում գտնվող գերեզմանոցը (7-14-րդ դդ․), խաչքարը (10-11-րդ դդ.) և կոթողը (7-րդ դ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ։      

Քննարկվել են նաև Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի գյուղատեղի «Ծաղկավանքի», VII-XVII դդ. (պետ. ցուցիչ՝ 6.32.3), Կարենիս գյուղի Կարենիսի վանական համալիրի (Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք, 6-7-րդ դդ., պետ. ցուցիչ՝ 6.37.4), Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի զանգակատուն-մատուռի, 1989 թ. (պետ. ցուցիչ՝ 8.54.3), Վանական համալիր Հարանց անապատ (Սյունյաց Մեծ անապատ), 1608-1613 թթ. (պետ. ցուցիչ՝ 8.54.7), Տաթև գյուղի Վանական համալիր Տաթևի Մեծ անապատի (XVII դ. 2-րդ կես- XVIII դ., պետ. ցուցիչ՝ 8.97.8), ևս 30 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։