Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությունը. հարցման արդյունքներ
«Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությունը». այսպիսի հարցադրում էր արված NEWSPRESS.am լրատվական կայքում:
Ամփոփելով` նշենք, որ մեր ընթերցողների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան է տվել:
Այսպես. «Միանշանակ այո» պատասխանը տվել է հարցմանը մասնակցածների 5 տոկոսը, «Ավելի շուտ այո» նշել է հարցվածների 6 տոկոսը:
«Միանշանակ ոչ» պատասխանը գերակշռողն է եղել` 82 տոկոս, և «ավելի շուտ ոչ» պատասխանել է հարցվածների 7 տոկոսը:
Ստացվում է, որ մեր ընթերցողների 89 տոկոսը չի ենթարկվում գործող իշխանությունների «խաղաղության օրակարգ» կոչվող քարոզչությանը: