Ստամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ ՍրբազանԵթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Յաշար Գյուլեր
Ադրբեջшնցին կնոջը կրшկել է նրա երեխաների ներկայությամբ, կինն ինքնապաշտպանվել է դшնшկով. Նոր մանրամասներ
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելն այժմ գոյություն չէին ունենա. ԹրամփԴատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարովՊՆ-ն հերքում է զինծառայողի uպшնվելու մասին լուրըԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)
ՀՀ ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանն ու կրակել է հայ աղջկա ոտքին․ նրան ձերբակալել են
Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին
6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱնվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է (Տեսանյութ)ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ. ՓաշինյանՌուսական բանակը հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքինԱդրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է. Գեղամ ԳևորգյանԱյսօրվանից ստանձնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը․ Ռուբինյանը նոր նշանակում է արելՕքսֆորդի համալսարանում Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան ստացած երիտասարդը նշանակվել է Փաշինյանի օգնական
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
«Ասելու նոր բան չկա»․ Փաշինյանը՝ Եռաբլուր չգնալու և սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասինՌուբինյանը խրախուսել ու պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալինԻսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. ՓաշինյանԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելՖրանսիայում ցուցարարները դպրոց են այրել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amՀանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն ՔոչարյանՈւշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին. հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսԴմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնականՔննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». Ագնեսա Խամոյան Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունը․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին
Արցախ Միությունը ՀՀ կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1,254 նամակները և համապատասխան հանրագիր
Կաթողիկոսը պետք է հեռանա, ես դրա համար ամեն ինչ կանեմ. ՓաշինյանՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգումՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան Հակոբյան
Թաղման նպաստը չեն տա, թոշակը կբարձրացնեն 1000, աշխատանքային ստաժի թոշակն էլ՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
Բաքվում նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի չորս ուղղությունները
Եղվարդ-Աշտարակ ճանապարհին Ռազմական ոստիկանության բազմաթիվ մեքենաներ են և զրահաբաճկոններով ու կասկաներով ՌՈ աշխատակիցներ (տեսանյութ)
Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինիՀ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ ԱշոտյանՌուսաստանում ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ գեներալ-մայոր Սերգեյ ՆիկիտուշկինՀոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է, սակայն այդ պայքարը չի սահմանափակվում միայն մեկ օրով․ Արփինե Սարգսյան
Հասարակություն

Մանկապարտեզի 82 տարեկան պահակը մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 93 մանկապարտեզի բակում երեկ քաղաքացիները երեխայի նկատմամբ բռնության դեպքի ականատեսն են դարձել: 9 տարեկան մի երեխայի մանկապարտեզի պահակի ձեռքերից փրկել են քաղաքացիները: Այս մասին Aravot.am-ին պատմեց ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը:

«Տվյալ մանկապարտեզի մի թեւը չի գործում այս պահին, թե վերանորոգում է, թե վառված է, տեղյակ չեմ: Բայց տղաս այդ չգործող կորպուսի հատվածում քար է նետել, ապակի էլ չկա, որ կոտրվի: Պահակը տեսել է ու առանց զգուշացնելու, հետեւից բռնել է, դա պատմել են տղայիս ընկերները, 4-5 հոգով են եղել այդտեղ: Պահակը տղայիս ձեռքերից բարձրացրել է ու դրել քարե պարսպի վրա ու ծեծել: Գլխին է խփել, ոտքին է խփել, ոտքի վրա հետք կա: Թշի վրա կար էդ պահին հետք: Անցորդները մեքենայով անցնելիս կանգնել են, նախատել պահակին՝ մտածելով, թե պապիկն է թոռանը ծեծում: Անցորդներն ասել են, թե չի կարելի երեխային այդպես դաստիարակել: Այս ամենն ինձ պատմել են դեպքի ականատես ինձ անծանոթ մարդիկ»: Մեր զրուցակցի պատմելով, նշված մանկապարտեզն իրենց շենքի դիմացն է գտնվում, տղայի ընկերներն են վազել իրեն տեղեկացրել որդու բռնության դեպքի մասին: Ինքն արագ հասել է մանկապարտեզ ու տեսել, որ արդեն տարածքում մարդիկ են հավաքվել, իսկ պահակն արդեն անհետացել էր.

«Սպիտակ խալաթավոր տեսա, այնպես վախեցա, մտածեցի՝ շտապ օգնություն է եկել: Այնքան ուժեղ մարդ եմ, որ այդ ամենը տեսնելով՝ կարողացա առաջ գնալ: Լիքը մարդ կար հավաքված, ասացի՝ ուր է երեխես, ասացին՝ վախեցել է, տարել են ջուր խմի: Երբ հետ էի գալիս, երեխուս գրկած, մեքենա էր անցնում, կանգնեց, վարորդի կողքին նստած կինը հարցրեց՝ ձեր երեխա՞ն էր, ասացի՝ այո, ասաց՝ մենք ենք հասել օգնության»:

«Մի քանի օր առաջ ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ կոտրեցին դահլիճի ապակիները: Մազից ենք պրծացրել երեխաներին, որ չվնասվեին: Մի քանի օր հետո նույն ձեւով այդ երեխաները սկսում են էլի քարկոծել: Պահակը դուրս է գալիս, ասում՝ երեխեք, գնացեք»,- Aravot.am-ի հետ զրույցում թիվ 93 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Համբարձումյանն այսպես է սկսում պարզաբանել մանկապարտեզի բակում պահակի կողմից 9-ամյա տղային ծեծելու դեպքը: Տնօրենը չի հավատում, որ ծեծ է եղել. «Պահակ էլ չի էլի, մեր շենքի սպասարկող բանվորն է, 82 տարեկան, մի հրաշք մարդ է: Ես նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, որ ինքը կարող է երեխայի ծեծել»: Մեր դիտարկմանն ի պատասխան՝ բայց ծեծի ականատեսներ կան, տնօրենը շարունակեց. «Ականատեսներ կան, ուղղակի, որ ինքը երեխաներին խնդրել է հեռանան, բայց չեն հեռացել, էլ ավելի մեծ քարերով են սկսել հարվածել, վազել, բռնել է, որ տանի ծնողի մոտ: Էլ չի իմացել, ոնց պաշտպանի մանկապարտեզի էն քնած երեխաներին: Քնի ժամին է եղել»:

Հարցին՝ այսինքն` քարերը նետվել են խմբասենյակի ուղղությա՞մբ, զրուցակիցը հստակ պատասխան չտվեց.«Իրենք դե շպրտել են, երեխա են, ոչ մեկին չեմ կարողանում այս պահին մեղադրել: Իրոք, չի կարելի ոչ մի ձեւով բռնություն գործադրել: Խիստ նկատողություն եմ տվել, ինչքան էլ սիրելով ու հարգելով մեր աշխատակցին: Ինքը շատ սրտացավ պապիկ է… Ոչ մի ձև մ այդ երեխաները չեն ենթարկվել, վազել, բռնել է ձեռքից… Հետո ինչ, որ մյուս մասնաշենքը չգործող է, իրավունք ունե՞ն նման կերպ վարվել: Ես չգիտեմ՝ կոնկրետ որ մասին են խփել»:

Տնօրենն ասաց, որ ոչ մի ապակի երեկվա դեպքից չի կոտրվել. «Որովհետեւ չի թողել: Բայց դրանից մի քանի օր առաջ ֆիզկուլտ դահլիճի ապակիներն են կոտրել»: Մեր ճշտող հարցին՝ իսկ ապացույցներ կա՞ն, որ հենց այդ երեխաներն են կոտրել, կա՞ տեսագրություն, մեր զրուցակիցն ասաց՝ ոչ: Տնօրենն ասաց՝ երեկվա դեպքով ինքն է առաջինը զանգել ոստիկանություն. «Որ հանկարծ ոչ մի դեպք չպատահի, որովհետեւ այդ երեխայի հայրը, եղբայրը եկան, լիքը, չեք պատկերացնի՝ ինչ էր կատարվում երեկ մեր բակում»: Ամեն դեպքում, մեր զրուցակիցն ընդունում է, որ սխալն իրենցն է. «Ինչ էլ լինի, ամեն դեպքում սխալը մերն է: Պետք է դա չլիներ, ուղղակի չի իմացել, էլ ոնց պաշտպանի էն քնած երեխաներին: Ոչ մի ձեւ չեն ենթարկվում, տեսանյութն էլ կա, ավելի են խփում, էն պայթուցիկներից են բերել, ամբողջ օրը ձայն չենք հանել, հետո սկսել են քարկոծել ապակիները»: Մանկապարտեզի տնօրենն ասաց՝ անձամբ ներողություն է խնդրել այդ երեխայի մայրիկից, կանչել է իր աշխատասենյակ.«Պահակին ուղարկել եմ տուն, որովհետեւ չեք պատկերացնի իր հոգեվիճակը: Տաքացած եկել էին այդ երեխայի հայրը, եղբայրը իրենց շրջապատով լցվել էին մեր մանկապարտեզ: Եթե գաք, տեսենք մեր պահակ Մարատին, անհնար է, որ երեխա ծեծի: Չեմ էլ հավատում, որ կարող է նման բան անել: Աշխատանքից կազատեմ, եթե հաստատվի, որ իրոք բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ ծավալի աշխատանք է իրականացնում, ինչ ձեւի է պահում այս փլուզվող շենքը: Բոլորս ցնցված ենք, որ վարպետ Մարատը կարող էր երեխա ծեծել: Ոստիկանություն եմ դիմել, եթե գտնեն, որ ինքը բռնություն է գործադրել, տեղում եմ ազատելու, ոչ մեկն իրավունք չունի երեխայի նկատմամբ բռնություն գործադրել»: