Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»
Տնտեսություն

Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։

  • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները մեծ չափով հույսը դրել են նոր «ֆիսկալ օգնականի»՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման վրա։

2024թ. բյուջեով պլանավորված եկամուտների հավաքագրմանն «օգնում են» գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանությունը և 2024թ. հունվարի 1-ից ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ բարձրացումը։ 2025-ին դրանց կավելանա նաև հասարակական տրանսպորտի ուղեվարձերի կտրուկ բարձրացումը, որի հաշվին ակնկալվում է ապահովել 21.3 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ կամ Երևան քաղաքի սեփական եկամուտների գրեթե քառորդ մասը։

Ի դեպ, բյուջեի սեփական եկամուտները բացարձակ մեծությամբ աճելու են ավելի քիչ, քան դրանց մեջ մտնող եկամտատեսակներից միայն երկուսը՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի գումարը՝ պայմանավորված դրանց կտրուկ բարձրացմամբ և անշարժ գույքի դիմաց գանձվող գույքային հարկերը՝ պայմանավորված գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության կիրառմամբ։ Իսկ սեփական եկամուտներ հանդիսացող մնացած եկամտատեսակների գումարային մեծությունը նվազելու է։

Այսինքն՝ բյուջեի եկամուտներն աճելու են, սակայն այդ աճն առավելապես պայմանավորված չի լինելու քաղաքային իշխանությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։

  • Կապիտալ ծախսերը նվազելու են։ Մի շարք ծրագրերի պլանավորման գործընթացը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

 Բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնությունների մեծությունը 2024թ. ցուցանիշից 41.9%-ով պակաս է։ Այդ ցուցանիշի հիմնական մասը հանդիսացող կապիտալ ծախսերը ևս նվազելու են՝ 24.4%-ով։ Չի բացառվում, որ կապիտալ ծախսերի պլանային մեծության կրճատումը պայմանավորված է նաև դրանց՝ նախորդ մի քանի տարիների և ընթացիկ տարվա ինն ամիսների ցածր կատարողականով։ Ըստ էության, կապիտալ ծախսերի ցածր կատարողականի տարիներ ի վեր ձևավորված «տխուր ավանդույթը» շարունակվում է։

Փոխարենը պարգևատրումների ֆոնդը, ինչպես նախորդ երկու տարիներին, 2025-ին ևս «տպավորիչ» աճ է ունենալու։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2025-ի բյուջեով հատկացվող միջոցները 2024-ի համեմատ ավելացվել են 46.1%-ով։ Ի դեպ, այդ ցուցանիշի ոչ պակաս «տպավորիչ» աճեր էին արձանագրվել նաև 2023-ի և 2024-ի բյուջեներում։ Վերջին երեք տարվա կտրվածքով պարգևատրումների ֆոնդը կաճի ավելի քան 4.1 անգամ։

Քաղաքային զարգացման առումով կարևոր նշանակություն ունեցող մի քանի ծրագրերի գծով ֆինանսավորումը նվազելու է։ Մասնավորապես, օրինակ, «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրով նախատեսված գումարը 2024-ի տարեկան ճշտված պլանի ցուցանիշից պակաս է 28.2%-ով։ Հատկանշական է նաև այն, որ այս ծրագրի գծով կատարողականը ընթացիկ տարվա ինն ամիսների տարեկան ճշտված պլանի համեմատ 42.8% է։

Այդպիսի ծրագրերից արժե հիշատակել նաև «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում» ծրագիրը, որի համար նախատեսվել է 2024թ. բյուջեի ցուցանիշից 24.4%-ով պակաս՝ 295.0 մլն դրամ, իսկ ինն ամիսներին ծախսվել է տարեկան ճշտված պլանի ընդամենը 12.7%-ը: Մինչդեռ տրանսպորտային բեռնաթափման նպատակի իրականացումը, անկասկած, պայմանավորված է նաև այս ծրագրի արդյունավետ իրականացումով։

Որոշ առաջնային ծրագրերի գծով էլ հատկացվող միջոցները, ճիշտ է, աճելու են, սակայն նախորդ տարիներին դրանց գծով արձանագրվել է խիստ ցածր կատարողական, և դժվար է հավատալ, որ 2025-ին կհաջողվի ապահովել նշված ավելացված ծախսերի կատարումը։ Այդպիսի ծրագրերից կարելի է առանձնացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում (պատվիրակված լիազորություններ)» ծրագիրը, որի գծով (մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների իրականացման համար) 2025թ. բյուջեով հատկացվել է 2024թ. հաստատված բյուջեի ցուցանիշից 2.4 անգամ ավելի մեծ գումար, չնայած ընթացիկ տարվա ինն ամիսներին նշված ծրագրով ընդհանրապես ծախս չի կատարվել։ Նմանատիպ պատկեր է նաև «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի գծով:

Չնայած 2024թ. ինն ամիսների ընթացքում փաստացի ծախսվել է տարվա համար նախատեսված միջոցների ընդամենը 1.9%-ը, 2025թ. բյուջեով պլանավորվել է ընթացիկ տարվա հաստատված բյուջեի ցուցանիշից 72.1%-ով ավելի։

Փոխարենը կան որոշ ծրագրեր, որոնց գծով ծախսերի նախատեսվող աճն առնվազն տարակուսելի է։ Ընդ որում, դրանցից շատերի դեպքում աճը շարունակական բնույթ է կրում։ Այսպես, օրինակ՝ «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի ֆինանսավորումը, ինչպես 2024-ին, 2025 թվականին նույնպես ավելանալու է և երկու տարի առաջվա՝ 2023-ի հաստատված բյուջեի ցուցանիշին գերազանցելու է 2.6 անգամ։ Ի դեպ, 2024 թվականին, բացի այն, որ այս ծրագրի գծով ծախսերը նախորդ տարվա համեմատ կտրուկ ավելացել էին, ճշտված պլանով դրանք բարձրացվել են ևս 44.7%-ով։ Տարակուսելի մեկ այլ օրինակ է «Տոնական-արտաքին ձևավորում» ծրագրի գծով հատկացումների շեշտակի ավելացումը։ Այս անգամ դրանք էապես գերազանցել են նույնիսկ անցյալ տարվա «ռեկորդը» և 2025-ին՝ 2024-ի համեմատ աճելու են շուրջ 6 անգամ։ Նկատի ունենալով, որ դրանք 2024-ի բյուջեում ևս կտրուկ՝ 3.1 անգամ ավելացվել էին, ստացվում է, որ երկու տարվա ընթացքում դրանք աճելու են 18.6 անգամ։ 

  • Քաղաքային իշխանությունները կաղում են նաև բյուջեի պակասուրդի պլանավորման հարցում։

Ինչպես նախորդ յոթ տարիներին, 2025 թվականի բյուջեով ևս նախատեսվում է պակասուրդ։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով վերջին տարիների փորձը, պակասուրդի պլանային ցուցանիշի իրատեսականության հարցում առկա է լուրջ թերահավատություն. հիշյալ բոլոր տարիներին պակասուրդի փաստացի մեծությունը կտրուկ (իսկ առավել հաճախ՝ տրամագծորեն) շեղվել է պլանայինից։ Մասնավորապես, բացի 2022 թվականից, մնացած բոլոր տարիներին փաստացի ձևավորվել է հավելուրդ։ Իսկ 2022 թվականին բյուջեն, ճիշտ է, ունեցել է պակասուրդ, սակայն դրա փաստացի մակարդակն ավելի քան կրկնակի գերազանցել է բյուջեով պլանավորվածին։ Ընթացիկ տարում՝ հաստատված բյուջեով նախատեսված պակասուրդը տարեկան ճշտված պլանով բարձրացվել է ավելի քան 31 անգամ և հասցվել 8.7 մլրդ դրամի, մինչդեռ ինն ամիսների արդյունքներով փաստացի արձանագրվել է հավելուրդ, այն էլ բավական մեծ՝ 12.3 մլրդ դրամ։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ