Հայաստանը չի ծրագրում հանրային մուլտիպլեքսում փակել ռուսական հեռուստաալիքները
Հայաստանը չի ծրագրում հանրային մուլտիպլեքսում փակել ռուսական հեռուստաալիքները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԲՏԱ նախարարությունից:
Հիշեցնենք՝ «Փաստ»-ն ավելի վաղ գրել էր՝ տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է ռուսական ալիքները Հայաստանի մուլտիպլեքսից հեռացնելու հարցը: Ավելին, այս մասին բաց տեքստով դեռ գարնանը հայտարարել էր ԲՏԱ նախարարը, սակայն ամեն ինչ ավարտվել էր «պարտքային» շղարշով մասնակի, ժամանակավոր սահմանափակումներով: