Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Արտահանման խորհուրդը` կրեատիվ գաղափարների շարքից

Երբ 2015թ-ին Արևմտյան պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանում ռուբլին սկսեց արժեզրկվել, Հայաստանի տնտեսության համար ոչ բարվոք ժամանակներ սկսվեցին: Հետընթաց ապրեց և տնտեսությունը, և արտահանումը:

Թեև օգտվելով արտաքին շուկաների տնտեսական անկումից, հայ տնտեսվարողներից գրեթե յուրաքանչյուրն այն ծառայեցրեց սեփական շահերին` ով ինչպես կարողացավ, առաջին հերթին այս մանիպուլացիան ազդեց խաղող արտադրողների վրա: Վերամշակողները պատճառաբանելով հատկապես ՌԴ-ում ռուբլու արժեզրկումը և արտահանման հետ կապված խնդիրները, խաղողագործներին կանգնեցրին փաստի առջև, պարզապես չվճարեցին, կամ էլ գրոշներ վճարեցին:

Ինչ արեց կառավարությունը` օգնելու հայ արտահանողներին, արտադրողներին, կամ կոնկրետ ինչ քայլեր ձեռնարկեց խթանելու արտահանումը:

Նախ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արտահանման վերաբերյալ նշեց, որ կառավարությունը չէ, որ արտահանում է, դա մասնավորի գործառույթն է, կառավարության խնդիրն է ստեղծել անհրաժեշտ գործիքներ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ, աշխատել հայրենական արտադրողի հետ:

Իհարկե, այս կետերը պետք է իրականացվեն, սակայն որևէ կոնկրետ քայլ չի արվել, միայն արտահանման խորհուրդ է ստեղծվել, որը ինչպես մնացած այլ խորհուրդները որևէ կոնկրետ գործառույթ չունեն, պարզապես ստեղծվել են:

Մի կողմ թողնելով կառավարության պարտավորությունները, վարչապետը չի մոռացել հիշեցնելու, որ արտադրողները չունեին բավարար ներուժ, պատրաստ չէին արձագանքել արագ ու ապահովել արտադրանքի ծավալների մեծացմանը:

Կարճ ասած կուժն ու կուլան կոտրվել է արտադրողների գլխին: Հայաստանի տնտեսությունը փոքր է, քիչ են արտադրում և ՌԴ մեծ շուկա արտահանմանը խոչընդոտում է թե արտադրանքի տեսականին և թե գնային քաղաքականությունը: Այս պարագայում ՀՀ վարչապետը հորդորում է չսպասել ակնթարթային հաջողությունների:
Ասել կուզի` արտահանումից տևական ժամանակ մեծ հույսեր չունենաք:

Այս ընթացքում արտահանման խորհրդին հայտեր են ներկայացրել, հեռախոսազանգեր են արվել, նշվում է նաև, որ արտահանումը մշատապես գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, սակայն կոնկրետ ինչ քայլեր են կատարվում, որևէ կերպ չի ներկայացվում, փոխարենը մշտապես խոսվում է, որ արտահանումը ուշադրության կենտրոնում է, այն կարևոր տեղ է զբաղեցնում տնտեսության աշխուժացման գործում և այլ նման տրաֆարետային արտահայտությունններ, սակայն կոնկրետ ոչ մի տեսանելի քայլ:

Եթե արտահանողը գնային և մրցունակ արտադրանք առաջարկի, ապա արտահանման խորհուրդը կարող է սուբսիդավորել արտերկրում ցուցահանդեսների մասնակցությունը:

Նշենք, որ դեռևս կառավարությունը չի կարողանում և չի ցանկանում հստակ քայլեր գտնել` աջակցելու արտահանման գործընթացին, որից և արտադրողը կշահի, և արտահանողը և ի վերջո տնտեսությունը կաշխուժանա:

Դեռևս արտահանողները չեն կարողանում ազնիվ աշխատել արտադրողների հետ, կառավարությունն իր հերթին չի գտնում այն անհրաժեշտ քայլերը, որոնք կբերեն արտահանման աշխուժացման:

Արտահանման գործընթացի մեջ ամենակրեատիվ գործը արտահանման խորհուրդ ստեղծելն էր, իսկ կառավարությունում երևի չեն էլ մտածում խթանել արտահանմանը, քանի որ դրա համար պետք է կոնկրետ աշխատել, որպեսզի արդյունքներ լինեն: Պարզապես մի քանի արտահանող ընկերություններ համատեղ աշխատում են կառավարության շուքի տակ և վերջ: Ըստ օդում կախված լուրերի, այդտեղ պատահական արտահանողներ չեն կարող խցկվել, այստեղ սակայն ձևական կողմը ապահովելու համար իրականացվել է ամենակարևոր գործը` ստեղծվել է արտահանման խորհուրդ: